Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք անձնական ծրագրերը: 24-26-ին ձեր գաղափարներն արտահայտելիս շատ համառ ու ինքնավստահ կլինեք: Ձեր գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ կիրառելու հնարավորություն կլինի: Շփումներ ու հանդիպումներ: Հասարակական կապերի ընդլայնում:
27-30-ին անցած շաբաթվա նման թաքուն գործելու անհրաժեշտություն կամ ցանկություն կառաջանա, կամ էլ չեք ուզենա էներգիան զուր ծախսել: Աշխատունակությունը կախված կլինի տնային գործերից և ընտանիքում զբաղեցրած դիրքից:
Ցուլ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 24-26-ին՝ ուժեղ ինտուիցիա: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
27-30-ին անցած շաբաթվա պես ապագայի համար կաշխատեք: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Տեղեկատվության փնտրտուք, կարճատև ուղևորություններ: Պրակտիկ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Երկվորյակ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-26-ին՝ արագ կռահողականություն, պիտանի ինֆորմացիա ձեռք կբերեք, հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ ընկերների հետ: Կազմակերպությունների հետ կապեր կհաստատեք: Լուրեր կստանաք:
27-30-ին մեծ ամբիցիաների ու փառասիրության շնորհիվ նյութական վիճակը կամրապնդվի, շահավետ առաջարկներ կստանաք: Հաջող գնումներ անելու և խնայելու հնարավորություն կունենաք: Գործնական լինելը հաջողություն կբերի բիզնեսում:
Խեցգետին
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 24-26-ին ծրագրերն ու գաղափարներն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող անձանց հետ բանակցելու համար: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Գիտելիքներն ու կարողությունները ճիշտ կիրառելու շնորհիվ մասնագիտական գործերում առաջխաղացում կլինի:
27-30-ին անցած շաբաթվա պես սեփական գործողությունները հստակ ու ճշգրիտ կազմակերպելու հնարավորություն կլինի, ինչի շնորհիվ էլ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Աջակցություն ու խոստումներ ազդեցիկ դեմքերից:
Առյուծ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-26-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Գիտելիքները խորացնելու և հատուկ պատրաստություն անցնելու անհրաժեշտություն կառաջանա:
27-30-ին անցած շաբաթվա պես գործնական ակտիվություն է սպասվում: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ հոտառություն:
Կույս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-26-ին ձեր գաղափարներն արտահայտելիս ինքնավստահ կլինեք, կկարողանաք թափանցել իրավիճակի խորքը: Խնդիրները լուծելու գաղափարներ կհայտնվեն: Համատեղ գործերի լավ արդյունքներ:
27-30-ին անցած շաբաթվա պես ակտիվորեն կհամագործակցեք հատկապես ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ, ինչը գործերում և անձնական զարգացման մեջ նոր հեռանկարներ կբացի, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:
Կշեռք
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 24-26-ին հանդիպումներ ու զրույցներ կլինեն, նոր գործնական կապեր կհաստատեք, գործընկերներից հետաքրքիր ինֆորմացիա կստանաք: Կարճատև ուղևորություններ ամուսինների կամ սիրելիների հետ:
27-30-ին անցած շաբաթվա պես ճշգրիտ աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Շահավետ աշխատանքի առաջարկներ կստանաք, առաջխաղացում կունենաք մասնագիտական գործերում: Աջակցություն ղեկավարությունից:
Կարիճ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-26-ին կարգապահությունը, ճշգրիտ լինելն ու գիտելիքները կիրառելը թույլ կտան բարելավել գործերը, կօգնեն աշխատանքի մեջ: Լավ օրեր են վառ ու նորաձև իրեր գնելու համար: Կհետաքրքրվեք սննդակարգով:
27-30-ին անցած շաբաթվա պես ակտիվ կլինեք, կոնկրետ քայլեր կանեք՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Կամրապնդեք հարաբերությունները սիրելիների հետ, համատեղ ուղևորություններ կկատարեք կամ կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-26-ին ինքնավստահ ու ակտիվ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Կմասնակցեք հետաքրքիր մշակութային միջոցառումների: Խոստումներ երեխաներին ու սիրելիին: Կարճատև հաճելի ուղևորություններ:
27-30-ին անցած շաբաթվա պես ինտուիցիան ուժեղ կլինի, ինչը կօգնի ընտրության բարդ պահերին ճիշտ կողմնորոշվել: Ընտանիքի գործերին հատուկ ուշադրություն կդարձնեք, ինչ-որ բան կուզենաք փոխել տանը կամ ընտանեկան հարաբերություններում: Ընտանիքի բարօրությանը, բյուջեի ամրապնդմանն ուղղված աշխատանք կամ գործողություններ:
Այծեղջյուր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-26-ին՝ հանդիպումներ ու զրույցներ տանը, կամ ակտիվությամբ կծրագրեք տնային գործերը: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:
27-30-ին անցած շաբաթվա պես հուսալի և շահեկան կապեր, գործընկերներ կփնտրեք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում, աշխատանքի հետ կապված կարևոր հանդիպումներ ու բանակցություններ կունենաք: Համագործակցության կամ հարազատների գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Ջրհոս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 24-26-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության ու կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր հարազատների, հարևանների հետ: Անձնական հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
27-30-ին անցած շաբաթվա պես գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ կկատարեք: Աշխատանքից գումար կստանաք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կարգապահությունը շահ կբերեն:
Ձկներ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 24-26-ին կիրագործեք ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերը: Լավ համաձայնություններ ձեռք կբերեք գործընկերների հետ: Հարազատների գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
27-30-ին անցած շաբաթվա պես անձնական ակտիվության աճը ձեր զարգացման մեջ կոնկրետ արդյունքներ կտա, կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Կարող եք լավ տպավորություն թողնել սիրելի ու պիտանի մարդկանց վրա: Մասնակցություն կարևոր միջոցառումների: