...

Մարտի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 25-26-ին շատ զգայուն կլինեք, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ ֆինանսական գործերում:

27-29-ին անսպասելի իրադարձությունները դեպի լավը կփոխեն ֆինանսական գործերի ընթացքը: Բիզնեսում հեշտությամբ կթաքցնեք ձեր անձնական ծրագրերն ու դրանից շահ կունենաք:

30-31-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ցուլ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն կարևոր գործերից: 25-26-ին՝ լավատեսական տրամադրություն ու ինքնավստահություն: Հեղինակության աճ: Կհետաքրքրվեք սեփական զարգացմամբ, կրթությամբ: Հաջող մասնակցություն հասարակական գործունեությանը: Լավ լուրեր:

27-29-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեզ վրա ուշադրություն գրավելու, համակրանք շահելու ունակություն: Աջակցություն ընկերներից:

30-31-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-26-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում: Ղեկավարության և կարևոր մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Կօգնեք ուրիշներին: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: Խնդիրների անսպասելի լուծում:

27-29-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, ինտուիցիայով ուղղորդված գործողություններ կանեք: Կարևոր գործերում փոփոխությունների կձգտեք: Ղեկավարության ձեռնարկած գործողությունները կօգնեն լուծել ձեր խնդիրները:

30-31-ին հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 25-26-ին շահ կունենաք կոլեկտիվներից կամ կազմակերպություններից: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում: Նոր գաղափարների փնտրտուք: Անձնական նպատակներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

27-29-ին՝ անսպասելի գաղափարներ և պիտանի նախաձեռնություններ: Հաջող մասնակցություն հասարակական գործերին: Անսպասելի առաջարկներ արտասահմանցիներից կամ ազդեցիկ մարդկանցից:

30-31-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Առյուծ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 25-26-ին՝ մասնագիտական առաջխաղացում, մասնագիտական աճ: Ճանաչման կհասնեք, հեղինակությունը կաճի: Իշխանություն ունեցող անձանցից աջակցություն կստանաք: Շահավետ ուղևորություններ և կապեր արտասահմանցիների հետ: Համատեղ գումարի շահավետ կիրառում:

27-29-ին ֆինանսական ու մասնագիտական գործերում ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կունենաք: Աջակցություն բիզնեսում: Կարևոր մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Ճանապարհ գնալիս ուշադիր եղեք:

30-31-ին՝ մասնակցություն կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-26-ին՝ ներդաշնակ հարաբերություններ և հաջող հասարակական գործունեություն: Հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Ընկերախմբում հաճելի հանդիպումներ են սպասվում: Անձնական գրավչության աճ:

27-29-ին՝ գործընկերային հարաբերություններում անկանխատեսելիություն, որը կարող է նոր գաղափարներ ու ծրագրեր բերել: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունների կարգավորում:

30-31-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 25-26-ին՝ ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում, լավ փոփոխությունների ակնկալիք: Շահ համատեղ բիզնեսում: Լավ տրամադրության և առողջության շնորհիվ գրավչության աճ:

27-29-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ, կամ էլ ինքներդ դրանում փոփոխություն կատարելու ցանկություն կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի լավ արդյունքներ, հաջողություններ համատեղ բիզնեսում: Շահեկան առաջարկներ:

30-31-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-26-ին՝ ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն: Ուրիշների հանդեպ բարության ու հոգատարության դրսևորում: Ներդաշնակություն գործնական ու սիրային հարաբերություններում: Լավ առաջարկներ կստանաք:

27-29-ին գործողություններում ազատության ձգտելը, իշխանության ցանկությունը գործնական և անձնական հարաբերություններում փոփոխություններ կբերի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

30-31-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-26-ին տրամադրությունը կբարձրանա, ինքնավստահ կլինեք: Բարի կլինեք ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Գործերի հաջող ընթացք, հաջողություններ աշխատավայրում: Տան համար կարևոր գնումներ կանեք:

27-29-ին տանը ու գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատավայրում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն: Հոգ կտանեք ձեր առողջության մասին:

30-31-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 25-26-ին՝ հասարակական և գործնական շփումների ընդլայնում: Ուրախություն սիրելիների հետ շփումներից: Հաճելի ու շահեկան ծանոթություններ կհաստատեք: Հաջող կարճատև ուղևորություններ: Հաջողակ կլինեք:

27-29-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Համոզելու և համակրանք առաջացնելու կարողությունը կուժեղանա:

30-31-ին զգայուն ու հուզական կլինեք: Տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Ուշադրություն կդարձնեք հարազատների, կոլեգաների գործերին: 25-26-ին պրակտիկ ու գործնական կլինեք: Ընտանեկան բարեկեցություն: Գեղեցիկ, նորաձև ու որակյալ իրեր կգնեք: Կարևոր միջոցառումներ տանը: Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում:

27-29-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Հաջողակ կլինեք, աջակցություն կստանաք հարազատներից:

30-31-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ձկներ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 25-26-ին՝ լավատեսական մտածողություն, մտավոր ոգեշնչվածություն: Լավ տպավորություն թողնելու և համակրանք առաջացնելու ունակություն: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործունեություն բիզնեսում:

27-29-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Հարազատների հետ խնդիրների անսպասելի լուծում: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Սակայն հնարավոր է տրամադրության կտրուկ փոփոխություն:

30-31-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ