...

Մարտի 27-ից ապրիլի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 27-ից ապրիլի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 27-31-ին գաղտնի գործելու ցանկություն կամ անհրաժեշտություն կառաջանա, չեք ուզենա ձեր էներգիան զուր վատնել: Աշխատունակությունը կախված կլինի ընտանեկան վիճակից: Հնարավոր է վերանորոգման կամ էլ տանը անհետաձգելի գործերի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ անելու կարիք լինի: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

1-2-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն ձեզ: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ցուլ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 27-31-ին՝ ակտիվ գործողություններ ու աշխատանք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Տեղեկատվության փնտրտուք ու կարճատև ուղևորություններ: Ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը կօգնի պրակտիկ արդյունքների հասնել:

1-2-ին տնային գործերում մեծ ակտիվություն կդրսևորեք, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ տեղի կունենան:

Երկվորյակ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 27-31-ին մեծ ամբիցիաների և մասնագիտական փառասիրության հիման վրա նյութական վիճակի ամրապնդում, շահավետ առաջարկների ստացում: Հաջող գնումներ անելու և խնայելու հնարավորություն կլինի: Գործնական ու նախաձեռնող լինելը հաջողություններ կբերի բիզնեսում:

1-2-ին ակտիվ շփումներ կհաստատեք հարազատների և կոլեգաների հետ: Ընտանեկան ու կենցաղային խնդիրների հետ կապված ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու և հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 27-31-ին սեփական գործողությունները հստակ ու գրագետ կազմակերպելու, հասարակական գործերում ու քաղաքականության մեջ ձեզ համար նոր հեռանկարների հասնելու հնարավորություն կունենաք: Կյանքի կկոչեք գաղափարները: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ու խոստումներ ազդեցիկ անձանց կողմից:

1-2-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 27-31-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

1-2-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք ստիպված լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-31-ին ակտիվ համագործակցությունը, հատկապես՝ ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ, գործերում լավ հեռանկարներ կբացի ու շահավետ, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:

1-2-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 27-31-ին հստակ, կազմակերպված աշխատանքը լավ, պրակտիկ արդյունքներ կտա: Մասնագիտական գործերում առաջխաղացում կլինի, շահավետ աշխատանք կգտնեք: Ղեկավարությունը կաջակցի ձեզ:

1-2-ին՝ ազատության մեծ պահանջ, անհանդուրժող կլինեք ճնշումների հանդեպ: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-31-ին՝ օգտակար ակտիվություն ու կոնկրետ քայլեր՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Կամրապնդեք սիրելիների հետ հարաբերությունները, համատեղ ուղևորություններ կկատարեք կամ էլ կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանց կողմից:

1-2-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում, բարձր նպատակասլացություն:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-31-ին՝ ուժեղ ինտուիցիա, որը կօգնի բարդ իրավիճակներում և ընտրություն կատարելիս ճիշտ, կոնկրետ գործողություններ կատարել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանեկան գործերին, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը կամ հարազատների հետ հարաբերություններում: Ի բարօրություն ընտանիքի, բյուջեի ամրապնդման ուղղությամբ աշխատանք կկատարեք:

1-2-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-31-ին շահավետ ու հուսալի կապեր, գործընկերներ կգտնեք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Աշխատանքի, մասնագիտական գործերի հետ կապված կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Համագործակցության գործերով կամ հարազատների հետ կապված խնդիրներով կարճատև ուղևորություններ կկատարեք:

1-2-ին անձնական արժանապատվության սուր զգացումը կարող է ընտանիքում լարված մթնոլորտ ստեղծել: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների հետ գործերին: 27-31-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն ու նյութական բարիքներին: Լարված աշխատանքից գումար կստանաք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կարգապահությունն ու հստակությունը շահույթ կբերեն:

1-2-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ձկներ

Շատ գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 27-31-ին անձնական էներգիայի աճն ու ակտիվությունը ձեր զարգացման մեջ կոնկրետ արդյունքներ կտան ու կօգնեն ամրապնդել հեղինակությունը: Կարևոր անձանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Սիրելիների վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կլինի: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

1-2-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   12693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ