Խոյ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-5-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ ու հաջողության պահեր:
6-8-ին անսպասելիորեն կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի կապեր կհաստատեք, կամ հեշտությամբ վերջ կտաք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան հասկանալու հնարավորություն:
Ցուլ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 2-5-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից ու կոլեկտիվներից, հաջողություններ ուղևորությունների ժամանակ ու ռոմանտիկ ծանոթություններ: Լավ նորություններ:
6-8-ին՝ ակտիվ ու հաջող համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հաճելի հանդիպումներ ու շահեկան առաջարկներ:
Երկվորյակ
Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 2-5-ը հաջող օրեր են: Աջակցություն ու նվերներ կստանաք: Ֆինանսական գործերի լավ ընթացք, հաջողություններ բիզնեսում:
6-8-ին գործերում վստահություն ձեռք կբերեք, դրանք լավ կընթանան: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Նախաձեռնողականություն ու միջնորդական գործունեություն: Նպատակին հասնելու համար կապերն օգտագործելու հնարավորություն կլինի:
Խեցգետին
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-5-ը հաջող օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ առաջարկներ կստանաք: Հեղինակության աճ: Նոր գաղափարներ ու հեռանկարներ անձնական զարգացման համար:
6-8-ին՝ արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք, լավ լուրեր արտերկրից: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ ու օգտակար բանակցություններ: Հեշտությամբ կձևակերպեք իրավաբանական փաստաթղթերը: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Առյուծ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 2-5-ին հաջող պատահարը կօգնի որոշ հին խնդիրներ լուծել: Հաջողության պահեր: Համատեղ բիզնեսում գործերի բարելավում:
6-8-ին՝ մեծ ինքնավստահություն գործերում, լավ կռահողականություն: Հաջողություններ ֆինանսական գործերում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հարազատների հետ խնդիրների լուծում:
Կույս
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 2-5-ը հաջող օրեր են: Մեծահոգի և ուշադիր վերաբերմունք մյուսների հանդեպ: Նոր նախաձեռնություններում ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Կարևոր մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցության փնտրտուք:
6-8-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կվարեք, համաձայնագրեր կկնքեք: Պիտանի խորհուրդներ:
Կշեռք
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-5-ին՝ հաջողություններ ու առաջխաղացում մասնագիտական գործերում, կարիերայի, աշխատանքի մեջ: Կարևոր նպատակի կհասնեք: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք:
6-8-ին գործերում ճիշտ ծրագրման շնորհիվ հաջողություններ կունենաք, ինքնավստահ կլինեք, կկարողանաք ձեր գաղափարները կյանքի կոչել: Առողջությունն ամրապնդելու հնարավորություն կունենաք:
Կարիճ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-5-ը լավ օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Ազդեցիկ դեմքերից կամ կազմակերպություններից աջակցություն կստանաք: Սիրո երջանիկ պահեր: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
6-8-ին ձեր գաղափարներն արտահայտելիս համառ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 2-5-ը լավ օրեր են, տանը և ընտանեկան հարաբերություններում հաջող փոփոխություններ տեղի կունենան: Ինքնավստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
6-8-ին՝ կարևոր զրույցներ ու հանդիպումներ տանը: Ֆինանսական խնդիրների լուծման նոր ծրագրեր: Ակտիվ շփումներ հարազատների ու հարևանների հետ:
Այծեղջյուր
Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-5-ը հաջող օրեր են: Ուրախություն հանդիպումներից և ուղևորություններից: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ ազդեցիկ դեմքերից: Լավ խորհուրդներ:
6-8-ին անձնական գաղափարներն արտահայտելիս ինքնավստահ ու համառ կլինեք: Պիտանի ու հաճելի հանդիպումներ հարազատների հետ:
Ջրհոս
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-5-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, գործերի հաջող ավարտ: Լրացուցիչ գումար աշխատելու հնարավորություն կստեղծվի: Հաջողություններ բիզնեսի և առևտրի մեջ: Առողջության ամրապնդում:
6-8-ին՝ շահավետ բանակցություններ ֆինանսական գործերով, գործնական հաջող ուղևորություններ: Ֆինանսական ու պրակտիկ գործերում հարազատները կաջակցեն:
Ձկներ
Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-5-ը բարենպաստ օրեր են: Անձնական հեղինակության աճ: Հաջողության, ուրախության պահեր: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ծրագրերի, ցանկությունների իրագործում:
6-8-ին պիտանի կապեր կհաստատեք, լավ բանակցություններ ու հանդիպումներ: Վեճերում ձեր գաղափարներն ու հայացքներն առաջ տանելու հնարավորություն: Պիտանի տեղեկատվություն կստանաք: