Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 30-1-ին՝ անձնական պատասխանատվության և ինքնավստահության ուժգնացում: Նոր երկարաժամկետ ծրագրերի փնտրտուք: Սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ:
2-5-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:
Ցուլ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-1-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ մեծ պարտավորություններ կունենաք:
2-5-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Ընկերների և կազմակերպությունների հետ շահեկան հարաբերություններ կհաստատվեն:
Երկվորյակ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 30-1-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերում: Հին կամ կարևոր ընկերական հարաբերությունների վերականգնում:
2-5-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսի ընդլայնում: Լավ գնումներ:
Խեցգետին
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-1-ին՝ մեծ պատասխանատվություն: Ղեկավարությունը գովասանքի կարժանացնի ձեզ: Կներգրավվեք քաղաքական գործերում կամ կազմակերպչական աշխատանքում: Կհանդիպեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց:
2-5-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն: Լավ լուրեր դրսից, արտասահմանի հետ կապված գործերի բարելավում:
Առյուծ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 30-1-ին՝ կրթություն ստանալու հնարավորություն կամ աջակցություն մասնագիտական աճի նպատակով: Հեռավոր ուղևորություններ կամ գործնական կապեր արտասահմանցիների հետ:
2-5-ին՝ լավ կռահողականություն և ինտուիցիա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կստեղծվի: Հաջողություններ հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
Կույս
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 30-1-ին՝ մեծ պատասխանատվություն ու գործնական մոտեցում համատեղ բիզնեսում: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրների լուծում:
2-5-ին ազդեցիկ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հաջող բանակցություններ ու առաջարկներ: Շահեկան գործեր կազմակերպությունների հետ: Աջակցություն ընկերներից:
Կշեռք
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կլինեք: 30-1-ին ուրիշների առջև, գործընկերության մեջ մեծ պատասխանատվություն կստանձնեք: Ազդեցիկ կամ փորձառու գործընկեր կգտնեք: Ամուսնական կյանքում գործնական, նյութական հարցերի լուծում:
2-5-ին՝ լավատեսություն: Լավ ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք: Առողջության բարելավում:
Կարիճ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 30-1-ին՝ աշխատանքի մեջ պատասխանատվության մեծացում, ծանրաբեռնվածություն աշխատավայրում: Հնարավոր է ուժերի անկում կամ առողջության թուլացում: Սակայն աշխատելիս կազմակերպված ու ճշգրիտ կլինեք:
2-5-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, լավատեսություն, սիրելիները կուրախացնեն: Գիտելիքների և ունակությունների շնորհիվ հնարավորությունների ընդլայնում: Արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում:
Աղեղնավոր
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-1-ին՝ սահմանափակումներ և հեռանկարների բացակայություն ռոմանտիկ հարաբերություններում: Գործողություններում ազատության պակաս: Դժվարություններ սեփական ծրագրերն առաջ տանելիս: Բայց հնարավոր է բիզնեսի կայունացում:
2-5-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 30-1-ին՝ մեծ պատասխանատվություն տնային գործերում: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի տարեց անդամների մասին: Վերանորոգման ծրագրում կամ իրագործում: Դժվարություններ կունենաք մասնագիտական ու ընտանեկան պարտականությունները համատեղելիս:
2-5-ին՝ հաջող համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք:
Ջրհոս
Հանդիպումներ ու զրույցներ: Մեծ հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 30-1-ին՝ լուրջ վերաբերմունք կրթությանն ու տեղեկատվությանը: Ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն: Գործնական կապերի ընդլայնում: Զգույշ եղեք պայմանագրեր կնքելիս, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու: Պատասխանատվություն կստանձնեք հարազատների գործերի համար:
2-5-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արգասաբեր աշխատանք:
Ձկներ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 30-1-ին՝ ֆինանսական ու գործնական մեծ պատասխանատվություն: Հնարամտություն և արդյունավետություն բիզնեսում: Պրակտիկ հոտառություն: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն: Բարդ աշխատանքից հետո բարեկեցության կհասնեք:
2-5-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք: