Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 31-2-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին, շեղել գործերից:
3-6-ին գերզգայուն կլինեք, տնային գործերը կբարելավվեն, տանը հաճելի հանդիպումներ կկայանան ու միջոցառումներ տեղի կունենան:
Ցուլ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 31-2-ին՝ պիտանի շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ընկերների հետ կապված կարճատև ուղևորություններ: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
3-6-ին ընկերների շրջանում նոր ծանոթություններ կհաստատեք: Ուղևորությունները լավ փոփոխություններ կբերեն: Լավ լուրեր կստանաք:
Երկվորյակ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 31-2-ին՝ շփումներ ու զբաղվածություն մասնագիտական գործերով: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Ֆինանսական գործերի բարեհաջող ընթացք:
3-6-ին՝ հաջողություններ բիզնեսում: Գումար աշխատելու հնարավորություն կլինի: Ղեկավարության ու կարևոր անձանց հետ փոխհասկացողություն: Հաջող ակտիվություն ֆինանսական գործերում:
Խեցգետին
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 31-2-ին՝ մեծ հետաքրքրություն կրթության և արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Առույգ տրամադրություն, բարեհամբույր կլինեք: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:
3-6-ին՝ անձնական գրավչության աճ ու ռոմանտիկ ակտիվություն: Կբարելավվեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Ծանոթությունների շրջանակն ընդլայնելու ձգտում: Հաճելի հանդիպումներ:
Առյուծ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 31-2-ին՝ համատեղ գործերի, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի շփումներ: Գործնական բնույթի կարճատև ուղևորություններ: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի ու կապերի մեջ:
3-6-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ հարաբերություններում, նոր ծանոթություններ ու շահավետ համաձայնություններ: Շահի զգացում:
Կույս
Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 31-2-ին՝ ակտիվ շփումներ ամուսինների, գործընկերների հետ: Կմասնակցեք հասարակական գործերին: Հաջողությամբ կվարեք բանակցությունները, լավ գործարքներ կկնքեք:
3-6-ին՝ նոր ծանոթություններ ու լավ նորություններ: Ընկերների կամ կոլեկտիվի գործերում անձնական ակտիվության շնորհիվ ձեր գործերում նոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացվեն:
Կշեռք
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 31-2-ին աշխատավայրում դիրքերը բարելավելու համար նոր գիտելիքներ ձեռք բերելու, կրթություն ստանալու ձգտում կառաջանա: Կմեծանա հետաքրքրությունը ձեր առողջության, սննդակարգի, արտաքին տեսքի նկատմամբ:
3-6-ին հաջողակ կլինեք պրակտիկ գործերում: Առաջխաղացում աշխատավայրում: Կոնկրետ նպատակին հասնելու հնարավորություն: Աշխատավայրում հարաբերությունների բարելավվում: Գումար աշխատելու հնարավորություն կլինի:
Կարիճ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 31-2-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների և զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:
3-6-ին ընկերների շրջանում կամ հասարակական գործերին մասնակցելիս լավ ծանոթություններ կհաստատեք: Թեթև շփումներ: Առաջխաղացում արտերկրի հետ կապված գործերում:
Աղեղնավոր
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 31-2-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի և հարազատների հանդեպ: Ընտանեկան ու տնային խնդիրները լուծելու գաղափարներ կհայտնվեն: Կձգտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր կգնեք:
3-6-ին՝ ակտիվություն տնային գործերում, բարեկամների հետ հարաբերությունները բարելավելու ձգտում: Ընտանեկան բյուջեի բարելավվում: Հնարավոր են համատեղ գործեր հարազատների հետ:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 31-2-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր ու շփումներ: Դիվանագիտությունն ու տակտը կօգնեն գործերն առաջ մղել ու կարգավորել հարաբերությունները:
3-6-ին շատ գրավիչ կլինեք, հեշտությամբ կշփվեք ու կապեր կհաստատեք: Ամուսինների հետ հարաբերությունների բարելավվում, շահավետ գործնական հարաբերություններ: Լավ հանդիպումներ, ծանոթություններ, ուղևորություններ:
Ջրհոս
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 31-2-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու նպատակով կձգտեք կրթություն ստանալ կամ տեղեկատվություն կփնտրեք: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրեր ձեռք բերելու վրա:
3-6-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք: Աշխատանքի մեջ կարգապահությունն ու պատասխանատվությունը բարձր կգնահատվեն ղեկավարության կողմից: Գումար աշխատելու հնարավորություն կընձեռվի:
Ձկներ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 31-2-ին՝ առույգ ու բարեհամբույր տրամադրություն: Հետաքրքրասիրություն և արագ կռահողականություն: Հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին բարենպաստ տպավորություն թողնելու կարողություն:
3-6-ին՝ անձնական մեծ գրավչություն, մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակություն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջող մասնակցություն հասարակական գործունեությանը: