...

Մարտի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-5-ին անուշադրության և կենտրոնանալ չկարողանալու պատճառով դժվարություններ կունենաք հանդիպումների, ուղևորությունների ժամանակ և տեղեկատվության հետ աշխատելիս: Շեղող գործեր ու իրավիճակներ շատ կլինեն:

6-9-ին տնային գործերի հետ կապված երազանքներն ու ցանկությունները կարող են ինքնստինքյան իրականություն դառնալ:

Ցուլ

Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 3-5-ին անհիմն լավատեսության ու վատնող լինելու պատճառով նոր նախաձեռնություններում, ֆինանսական գործերում ու բիզնեսում կարող են խնդիրներ առաջանալ: Խուսափեք մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

6-9-ին նորությունների և գաղափարների ակտիվ փնտրտուքը հաջող կապերի ու ծանոթությունների կհանգեցնի: Հաջող մասնակցություն հասարակական գործերին:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին բարձր ինքնագնահատականն ու անհիմն լավատեսությունը խնդիրներ կստեղծեն մասնագիտական գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Ձեր գործողություններում գովասանքներ լսելու ու ճանաչման հասնելու ցանկություն կնկատվի: Անկատար խոստումներ:

6-9-ին անձնական ակտիվության շնորհիվ ֆինանսական գործերում հաջողության կհասնեք: Կոնկրետ, պրակտիկ նպատակի հասնելու հնարավորություն կլինի:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, հնարավորությունների ընդլայնում: 3-5-ին չնախատեսված հոգսերը ծրագրերի իրագործման գործում դժվարություններ կստեղծեն: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Հեռավոր ուղևորությունների, արտերկրի գործերի հետ կապված խնդիրներ:

6-9-ին անձնական գործերն ու հետաքրքրությունները առաջ մղելու համար ճիշտ կօգտագործեք գիտելիքներն ու ճիշտ կներդնեք ձեր ուժերը: Սկզբունքայնությունը կօգնի լուծել անձնական խնդիրները: Կհետաքրքրվեք արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերով:

Առյուծ

Փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 3-5-ին անհիմն լավատեսությունը միայն կբարդացնի իրավիճակն ու կարգելակի խնդիրների լուծումը: Ռիսկի մի դիմեք, համբերությամբ ու աշխատասիրությամբ զինվեք, քանի որ այս շրջանում դրանց պակասն է զգացվելու: Հարկերի հետ կապված խնդիրներ:

6-9-ին երկար սպասված փոփոխությունները ինքնստինքյան տեղի կունենան, խնդիրներն էլ կլուծվեն: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին: Մեծ կախվածություն ուրիշներից: 3-5-ին պայմանները կամ շրջապատողները կխանգարեն ծրագրերի ու մեծ ցանկությունների իրագործմանը: Մասնագիտական գործունեության մեջ, ղեկավարության ու ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում դժվարություններ կառաջանան: Իրավաբանական խնդիրներ կունենաք:

6-9-ին՝ հաջող համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հնարավոր են լավ առաջարկներ:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-5-ը բարդ շրջան է: Մանրուքներին անուշադրությունն ու աշխատասիրության պակասը կարգելակեն գործերը և աշխատավայրում դժվարություններ կստեղծեն: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել:

6-9-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակին կամ դրա ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-5-ին էքստրավագանտ վարքի ու մեծամտության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ձեր հետաքրքրություններն ու ծրագրերն առաջ տանելիս, համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Արժե խուսափել մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

6-9-ին հաջողակ կլինեք, լավ տրամադրություն կունենաք: Ցանկությունների իրագործում: Սիրային հարաբերությունների հաջող ընթացք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-5-ը անհաջող օրեր են: Գործընկերների, հարազատների ու մտերիմների հետ փոխադարձ թյուրըմբռնման պատճառով նյարդային կլինեք: Իրավաբանական խնդիրներ: Աջակցության բացակայություն:

6-9-ին ֆինանսական գործերում ակտիվությունը լավ փոփոխությունների կամ տնային խնդիրների լուծման կբերի: Ինտուիցիան կօգնի տեսնել ձեր շահը:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-5-ին աշխատավայրում դժվարությունները, գործերով մեծ զբաղվածությունը կխանգարեն նշանակված հանդիպումներին և ուղևորություններին: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում:

6-9-ին հեշտությամբ կապեր կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք, լավ հանդիպումներ կունենաք: Օգնություն կստանաք հարազատներից:

Ջրհոս

Նյութական շահի ձգտում: Կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-5-ին բիզնեսում ու ֆինանսական գործերում մեծ ամբիցիաներն ու մեծ ծրագրերը կարող են չիրագործվել: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի կամ զվարճանքների վրա:

6-9-ին՝ հաջող նախաձեռնություն ֆինանսական գործերում: Գործնական կլինեք: Շահի զգացում:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-5-ին՝ խնդիրներ անձնական գործերում, ընտանիքում ձեր մեծամտության պատճառով: Սկզբունքների պատճառով ընտանիքում վեճեր կլինեն: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում:

6-9-ին ձեր գործողություններում վստահ կլինեք, հասարակական գործերում կամ սիրելիների հետ հարաբերություններում վառ ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ