...

Մարտի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-6-ին անսպասելի շահ կունենաք անտեղից, որտեղից չէիք սպասում: Ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Միջնորդական գործերում հաջողակ կլինեք:

7-10-ին ֆինանսական գործերի բարելավումը, առևտրի մեջ հաջողակ լինելը, հաջող գնումները կարող են լավատեսություն հաղորդել: Միաժամանակ անհաջողություններ կարող են առաջանալ անսպասելի, ռիսկային, նոր գործերից ու բիզնեսի հետ կապված գաղափարներից:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 4-6-ին հնարամիտ կլինեք, ինքնատիպ գաղափարներ կհղանաք: Շահավետ առաջարկներ կստանաք: Հաջող համատեղ նախաձեռնություններ ընկերների կամ կազմակերպությունների հետ:

7-10-ին՝ անսպասելի հնարավորություններ, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակներն ու խնդիրները: Սակայն ձեր ագրեսիվ վարքն ու հեղինակություններ չընդունելը կարող է խնդիրների հանգեցնել:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-6-ին հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Սեփական շահի հանդեպ լավ հոտառություն: Կռահող կլինեք, որոշ գաղտնիքներ կբացահայտեք:

7-10-ին անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Բայց անուշադրությունը, ցրվածությունը, ուժերը սխալ ներդնելը կարող են արգելակել հաջող սկսված գործերի ընթացքը:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-6-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Հետաքրքիր ընկերներ կգտնեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից:

7-10-ին մեծ ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորություններն ու անսպասելի հաջողությունը կօգնեն իրագործել ծրագրերը: Բիզնեսում և համատեղ գործերում անհրաժեշտ է խուսափել ռիսկային գործողություններից:

Առյուծ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 4-6-ին պիտանի կապեր կհաստատեք ու կծանոթանաք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջող առաջարկներ ու համատեղ լավ գործունեություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

7-10-ին անսպասելի պատահարը կօգնի գործերի վիճակը դեպի լավը փոխել, բայց խուսափեք մրցակիցների դեմ պայքարելուց և գործընկերների հանդեպ ագրեսիվ վարք ցուցաբերելուց:

Կույս

Տեղի ունեցողի հանդեպ հատուկ ուշադրություն, մեծ կախվածություն ուրիշներից: 4-6-ին՝ անսպասելի բանակցություններ ու հանդիպումներ, հնարավոր է՝ կազմակերպված ազդեցիկ, հետաքրքիր մարդկանց կողմից կամ նրանց մասնակցությամբ: Նոր հեռանկարներ համագործակցության մեջ:

7-10-ին անսպասելի օգնություն, աջակցություն կամ իրավիճակն ուղղելու համար անսպասելի բացված հնարավորություններ: Բայց գործերը ամեն գնով առաջ մղելու ագրեսիվ գործողությունները զուր կլինեն:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-6-ին՝ նորություններ ու առաջընթաց գործերում և աշխատավայրում: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Հնարավոր է անսպասելի բուժում կամ առողջության բարելավում:

7-10-ին ծրագրերն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Բայց կարող են խնդիրներ ծագել խնդիրների համառ, ուժային լուծման գնալու դեպքում, հատկապես բիզնեսում, համատեղ նախագծերում ու գործերում:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հիրավիրելու շրջան է: 4-6-ին՝ հաջող հանդիպումներ ու ծանոթություններ: Գործընկեր փնտրելիս անսպասելի հաջողակ կլինեք: Հաջող պատահարը կօգնի շահավետ համաձայնության հասնել:

7-10-ին՝ հետաքրքիր հանդիպումներ ընկերների օգնությամբ ու ծրագրերի իրագործում: Սակայն իմպուլսիվ վարքի պատճառով հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքում, խնդիրներ ամուսինների հետ:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցած դիրքի հանդեպ: 4-6-ին՝ բարձր աշխատունակություն և լավ փոփոխություններ աշխատանքի մեջ: Տանը խնդիրների լուծում, հետաքրքիր նորություններ ընտանեկան հարաբերություններում:

7-10-ին տան և ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողություններ են սպասվում: Սակայն հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Անկայունություն աշխատանքի մեջ: Ուշադիր է պետք լինել էլեկտրականության հետ ու գործիքներով աշխատելիս:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-6-ին՝ անսպասելի լուրեր սիրելի մարդկանցից: Կարճատև հաճելի ուղևորություններ: Լավ առաջարկներ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: 

7-10-ին անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կօգնեն գործերի վիճակը դեպի լավը փոխել: Բայց հնարավոր են անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Կոնֆլիկտայնություն ազատության մեծ ցանկության պատճառով:

Ջրհոս

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-6-ին՝ տան և ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Օգնություն հարազատներից: Անսպասելի կարճատև ուղևորություններ կենցաղային խնդիրներով:

7-10-ին գումար բերող անսպասելի գործեր ու աշխատանք կհայտնվի: Բայց հնարավոր են խնդիրներ ու վեճեր ընտանիքում:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը, կծրագրեք ձեր զարգացումը: 4-6-ին՝ ինքնատիպ վարք, հետաքրքիր գաղափարների փնտրտուք: Խնդիրների անսպասելի լուծում: Հաջող պատահարը կօգնի անհրաժեշտ տեղեկատվություն ու կապեր գտնել:

7-10-ին՝ հետաքրքիր հանդիպումներ ու բանակցություններ, որոնք կօգնեն իրագործել անձնական ծրագրերը: Բայց դրան կարող է խանգարել շտապողականությունն ու անուշադրությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ