...

Մարտի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 7-11-ին ուժերը ներդնելու համար նոր ուղղություն կփնտրեք, կմասնակցեք հասարակական գործերին, որոնց ժամանակ հնարավոր են հաճելի, ռոմանտիկ ծանոթություններ: Կաշխատեք ընկերների հետ կամ կհասնեք անձնական նպատակներին: Նոր գործընկերներ կփնտրեք:

12-13-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կունենաք կարևոր հանդիպումներ:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 7-11-ին՝ մեծ փառասիրություն, կարևոր ու պիտանի մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու ունակություն. վերջիններս կօգնեն բարելավել գործերի վիճակը: Անձնական հեղինակությունը բարձրացնելու ցանկություն: Հնարավոր է կարևոր քայլեր անեք կարիերայում, բիզնեսի մեջ:

12-13-ին ակտիվ կշփվեք հարազատների ու կոլեգաների հետ: Կենցաղային հարցերով բազմաթիվ կարճատև ուղևորություններ կկատարեք:

Երկվորյակ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-11-ին նոր գաղափարների ու ազդեցիկ աջակցության ակտիվ փնտրտուքը կբարելավվի գործերի վիճակը և կբարձրանա տրամադրությունը: Հնարավոր են գործեր արտասահմանցիների հետ: Հեռավոր ուղևորությունների նախապատրաստություն: Հաջող կոմերցիա արտերկրում:

12-13-ին՝ ակտիվություն կցուցաբերեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 7-11-ին՝ ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, մեծ զգայունակություն ու նեղացկոտություն: Հնարավոր են խանդի պահեր: Հետաքրքրություն համատեղ բիզնեսի, ընդհանուր ֆինանսներն օգտագործելու հանդեպ: Զբաղվածություն վարկերի հետ կապված գործերով: Բոլոր գործերում հինը վերանայելու և փոփոխությունների ձգտում կդիտվի: 

12-13-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 7-11-ին՝ ակտիվ գործնական համագործակցություն է սպասվում և ֆինանսական շահ կստանաք դրանից: Ցանկացած բնույթի հարաբերություն կբարելավվի: Հաճելի ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: 

12-13-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 7-11-ին աշխատավայրում կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, ակտիվ կլինեք պրակտիկ գործերում: Հաջողություններ են սպասվում աշխատանքի մեջ: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Բարձր աշխատունակություն և արդյունավետություն կցուցաբերեք աշխատանքի մեջ:

12-13-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-11-ին՝ հասարակության մեջ, կոլեկտիվում բարձր դիրքի, ճանաչման հասնելու հնարավորություն կառաջանա: Հաճելի ընկերախմբի ու զվարճանքների փնտրտուք: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Հաջողություններ են սպասվում բիզնեսում: Ձեզ լավագույն կողմերով ցույց տալու ունակություն:

12-13-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-11-ին՝ հարաբերությունները բարելավելու նպատակով ընտանիքում առաջնորդի դերը ստանձնելու ձգտում: Գործնական ակտիվություն տանը: Կարգուկանոն կհաստատեք կամ փոքրիկ վերանորոգում կանեք: Հարմարավետության ստեղծում: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Հույզեր՝ հին հուշերից:

12-13-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-11-ին՝ ուղևորություններ ֆինանսական գործերով ու բիզնեսի հետ կապված հարցերով: Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Գործնական արժեք ունեցող տեղեկատվության ու գաղափարների փնտրտուք: Պայմանագրերի, համաձայնագրերի հետ կապված գործեր: Ներդաշնակ հարաբերություններ հարազատների հետ:

12-13-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, կոլեգաների հետ գործերին: 7-11-ին շահույթ կստանաք ու հաջողակ կլինեք բիզնեսում անձնական նախաձեռնություն ցուցաբերելիս: Համագործակցության լավ արդյունքներ: Շահի զգացում: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

12-13-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 7-11-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Համագործակցության ուժեղ ցանկություն: Ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու, համակրանք ձեռք բերելու ունակություն:

12-13-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 7-11-ին շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը, սեփական շահի գիտակցումը կօգնեն բարելավել գործերի վիճակը: Իրավիճակից գլուխ հանելու և ըստ պահի՝ գործելու ունակություն: Հույս կդնեք երջանիկ պատահականության վրա:

12-13-ին սպասվում է բարձր տրամադրություն: Ուրախություն կպարգևեն երեխաներն ու սիրելիները: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ