Խոյ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 9-11-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:
12-15-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական նախաձեռնություն բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ձեր մասին լավ տպավորություն թողնելու համար:
Ցուլ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-11-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ և նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ շահեկան հարաբերություններ կհաստատեք:
12-15-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Գաղտնի սիրային արկածներ:
Երկվորյակ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 9-11-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ:
12-15-ին՝ ուժեղ ինտուիցիա: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են ստեղծվել կազմակերպությունների գործերին մասնակցությունից կամ ընկերների միջոցով: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:
Խեցգետին
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-11-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Լավ լուրեր արտերկրից, արտասահմանի հետ կապված գործերի բարելավում:
12-15-ին հարաբերությունները գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:
Առյուծ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին՝ լավ կռահողականություն և ինտուիցիա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կստեղծվի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
12-15-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում գործերի ու կապերի ընդլայնում: Հնարավոր է դրսից գումար ստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կարող են ստեղծվել:
Կույս
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 9-11-ին ազդեցիկ մարդկանց հետ կընկերանաք: Լավ լուրեր ու առաջարկներ գործընկերներից: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողներից կողմից:
12-15-ին ճիշտ ու շահեկան կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսը: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Գործնական առաջարկներ: Համատեղ գործերի լավ արդյունքներ:
Կշեռք
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին՝ լավատեսություն: Ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք: Առողջության բարելավում:
12-15-ին՝ ներդաշնակություն ամուսնական ու գործնական հարաբերություններում: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Հաջող բանակցություններ: Անձնական գրավչության աճ:
Կարիճ
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-11-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, ճանաչում, լավատեսություն, սիրելիները կուրախացնեն: Ունակությունների և գիտելիքների շնորհիվ սեփական հնարավորությունների ընդլայնում: Հաջող գործեր արտերկրում: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:
12-15-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Լավ գնումներ կանեք:
Աղեղնավոր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում: Հաջող գործեր հարազատների հետ համատեղ բիզնեսում:
12-15-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, հասկացողություն և առատաձեռնություն: Լավ ժամանակ է բիզնեսի համար: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների, զվարճանքներ:
Այծեղջյուր
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 9-11-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Խոստումնալից ծանոթություններ: Լավ խորհուրդներ, աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Լավ տեղեկատվություն կստանաք:
12-15-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետության ստեղծում, գեղեցիկ իրեր կգնեք տան համար:
Ջրհոս
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 9-11-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արգասաբեր աշխատանք, կամ կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Շահավետ առաջարկներ: Առողջության ամրապնդում:
12-15-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն նոր ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև, հաճելի ուղևորություններ:
Ձկներ
Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 9-11-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:
12-15-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: