...

Մայիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 11-14-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, բիզնեսում և առևտրի մեջ: Տան, ընտանիքի համար խոշոր գնումներ կանեք: Կենցաղային խնդիրներով հաջող ուղևորություններ կկատարեք:

15-17-ին անձնական նախաձեռնությունները պիտանի ծանոթությունների և հանդիպումների կհանգեցնեն: Հաճելի շարժուձևով ու խոսքով համակրանք առաջացնելու ունակություն: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք ձեր ծրագրերը: 11-14-ին անձնական ծրագրերն իրագործելու բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Հաջող ուղևորություններ: Կստանաք անհրաժեշտ գիտելիքներն ու ինֆորմացիան: Շահեկան ծանոթություններ ազդեցիկ մարդկանց հետ:

15-17-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Խնայելու հնարավորություն կլինի: Բիզնեսում հեշտությամբ կթաքցնեք ձեր մտահղացումները և դրանից շահ կստանաք: Կվերադարձնեն պարտքերը:

Երկվորյակ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 11-14-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ ֆինանսական գործերում: Դրսից գումար կստանաք, կամ հաջողություններ կունենաք արտերկրի կոմերցիայում: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրների լուծում:

15-17-ին՝ շահի ու ներդաշնակության զգացում: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակություն: Հաջող ակտիվություն և նախաձեռնողականություն հասարակական գործերում: Աջակցություն ընկերներից:

Խեցգետին

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 11-14-ը լավ շրջան է: Հաջողությամբ կիրագործեք անձնական ծրագրերը: Կմասնակցեք ընկերների գործերին: Կազմակերպություններից աջակցություն կստանաք: Լավ առաջարկներ ու հեռանկարներ:

15-17-ին՝ օգտակար նախաձեռնություն կարևոր կամ մասնագիտական գործերում: Ղեկավարության ու պաշտոնյաների հետ փոխհասկացողության կհասնեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համակրանք առաջացնելու ունակություն:

Առյուծ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 11-14-ը հաջող շրջան է աշխատանքի, մասնագիտական առաջխաղացման համար: Ղեկավարությունից անսպասելի աջակցություն կստանաք: Հեղինակությունը բարձրացնելու, առաջնորդ դառնալու հավանականություն: Հաջողություն, որին չէիք սպասում: Գերզգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք:

15-17-ին՝ պիտանի նախաձեռնություններ ու նոր գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին, հասարակական գործերին: Հնարավոր են շահավետ կամ ռոմանտիկ ծանոթություններ: Հնարավոր են առաջարկներ արտերկրից:

Կույս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 11-14-ին՝ լավ նորություններ ու հեռանկարներ: Կներգրավվեք կազմակերպությունների կամ ընկերների գործերին, ինչն էլ նոր հնարավորություններ կբերի: Լուրեր արտերկրից: Կարևոր գիտելիքներ ձեռք կբերեք:

15-17-ը հաջող օրեր են ֆինանսական ու պրակտիկ գործունեության համար: Կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Կարևոր մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-14-ին պրակտիկ կամ մասնագիտական գործերում կարևոր փոփոխությունների կհասնեք: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Հասարակական գործունեություն ծավալելիս հաջողակ կլինեք: Պիտանի կապեր կհաստատեք:

15-17-ին՝ օգտակար նախաձեռնություն գործընկերության մեջ: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն: Կկարողանաք ձեզ լավ ներկայացնել: Նոր հնարավորություններ սիրելիի հետ հարաբերություններում:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից ու ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 11-14-ին՝ հարաբերությունների բարելավում, նոր ու շահավետ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից կամ արտասահմանցիներից: Բարենպաստ պատահարը, անսպասելի հաջողությունը կօգնի ընդլայնել հնարավորությունները: Պիտանի կապեր կգտնեք, լավ բանակցություններ կվարեք:

15-17-ին աշխատունակ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերի բարելավում: Լավ գնումներ կանեք:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-14-ին՝ գործերի առաջխաղացում: Աշխատավայրում աջակցություն կստանաք, գովեստների կարժանանաք: Գործերում մեծ փոփոխությունների նախապատրաստում: Շահավետ առաջարկներ: Առողջության բարելավում:

15-17-ին անձնական ակտիվության ու նախաձեռնության շնորհիվ պիտանի գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ կարծիք ձևավորելու ունակություն: Ներդաշնակություն ամուսնական ու սիրային հարաբերություններում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-14-ին ստեղծագործ ինքնարտահայտման, անձնական զարգացման, հնարավորություններն ընդլայնելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Պիտանի գործընկերներ կգտնեք: Ազդեցիկ մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները: Հաճելի հանդիպումներ սիրելի մարդկանց հետ:

15-17-ին՝ ակտիվություն տնային գործերում, տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար լավ գնումներ կանեք: Ներդաշնակ հարաբերություններ ու հաջողություններ աշխատավայրում:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-14-ին՝ տանը գործերի բարելավում: Նոր հեռանկարներ ընտանեկան հարաբերություններում: Ազդեցիկ բարեկամները կաջակցեն: Լավ նորություններ ու կարևոր զրույցներ տանը:

15-17-ին՝ տեղեկատվության ակտիվ ու հաջող փնտրտուք: Նոր կապեր կհաստատեք: Պիտանի ուղևորություններ կկատարեք, ճանապարհին հաճելի հանդիպումներ կլինեն: Համոզելու և համակրանք առաջացնելու ունակություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 11-14-ին՝ հաճելի ուղևորություններ: Գիտելիքների և ունակությունների շնորհիվ հաջողության հասնելու հնարավորություն: Հարազատները կաջակցեն: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում:

15-17-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Ինքնավստահության, գործերի թեթև ընթացքի շրջան է: Պիտանի աջակցություն հարազատներից: Ընտանեկան բարեկեցություն ու հաջող գնումներ տան համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ