Խոյ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 12-15-ին կռահող կլինեք, ընդունակությունների աճ, մտավոր ոգեշնչվածություն ու փիլիսոփայական մոտեցում: Գաղափարներ շատ կունենաք: Կուրախացնեն հարազատների, ընկերների հետ շփումները: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու համար: Կհետաքրքրվեք հասարակական գործերով կամ արտերկրի գործերով:
16-18-ին նորաձև իրերի վրա ծախսեր կանեք, ֆինանսական հարցերով վեճեր կլինեն:
Ցուլ
Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 12-15-ին՝ բիզնեսի գործերի հանդեպ լավատեսական հայացք: Ֆինանսական վիճակի բարելավվում: Լավ կընթանան հարկերի, վարկերի հետ կապված գործերը: Հաջող ու կարևոր գնումներ:
16-18-ին գերհուզական կլինեք, ինչը վատ կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերը կնյարդայնացնեն:
Երկվորյակ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 12-15-ին՝ լավատեսություն և ինքնավստահություն: Կհետաքրքրվեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ տանելու նպատակով նոր գիտելիքներ կստանաք: Ավելի բարձր սոցիալական շերտեր մտնելու, ձեր կարգավիճակը բարձրացնելու հնարավորություն կունենաք:
16-18-ին՝ նյարդայնություն, վեճեր, չեք հասկանա ուրիշներին: Հնարավոր է ցրվածություն: Զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ:
Խեցգետին
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու և ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 12-15-ին ինտուիցիան կուժեղանա, լավ կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կուզենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կլինի:
16-18-ին՝ դժվարություններ գործնական կապերում, տարաձայնություններ ֆինանսների պատճառով: Իմպուլսիվ ծախսեր:
Առյուծ
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 12-15-ին անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Կընկերանաք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ: Լավ լուրեր ու առաջարկներ կստանաք:
16-18-ին նյարդայնությունը, կոնֆլիկտները կարող են խանգարել մասնագիտական գործերին: Վատ օրեր են կարևոր մարդկանց հետ բանակցելու, գործնական ուղևորությունների համար:
Կույս
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 12-15-ին փառասեր կլինեք, գովասանքներ ու խրախուսանք կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ, մասնագիտական աճ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր մարդկանց ու ղեկավարության կողմից: Հաջողություններ հասարակական գործերում:
16-18-ին սկզբունքներին համառորեն հետևելը, ցածր աշխատունակությունը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Անձնական գործերից շեղող հոգսեր կհայտնվեն:
Կշեռք
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 12-15-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, բարձրագույն կրթությամբ, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Էթիկայի, բարոյականության բարձր զգացում: Լավ շրջան է կրթվելու, որակավորումը բարձրացնելու համար:
16-18-ը լարված օրեր են: Նյարդային կլինեք, գործողություններում ու մտքերում հստակություն չի լինի: Գործիքներով աշխատելիս, էլեկտրականության հետ վարվելիս զգույշ եղեք:
Կարիճ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 12-15-ին ինտուիցիան կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս: Ձեր գործունեությունը կարող է կապված լինել օրենքի, պետհիմնարկների հետ: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերին, արտերկրում գործնական ակտիվություն կծավալեք:
16-18-ը անհաջող օրեր են համագործակցելու համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ:
Աղեղնավոր
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 12-15-ին բարություն ու հոգատարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ, կամ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակություն ամուսնական կյանքում ու բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ, առաջընթաց հասարակական գործերում: Հեղինակության աճ: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:
16-18-ին խելամտության պակասն ու իմպուլսիվությունը կխանգարեն աշխատանքի մեջ: Չիրագործված խոստումներ:
Այծեղջյուր
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 12-15-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, աշխատանքային պայմանների բարելավվում: Կոլեգաների հետ հարաբերություններում լավ մթնոլորտ կիշխի: Որակավորումը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք կամ ուղևորություններ կկատարեք: Կբուժվեք:
16-18-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր:
Ջրհոս
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 12-15-ին՝ լավատեսական, ուրախ տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Հետաքրքիր մշակութային միջոցառումների մասնակցելու հրավեր կստանաք: Մեծ հնարավորություններ ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք: Հաջող հասարակական գործունեություն:
16-18-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ, վեճեր ընտանիքում:
Ձկներ
Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 12-15-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն, փոխադարձ հոգատարություն կլինի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ ու բարեկեցություն ընտանիքում:
16-18-ին՝ լարված, բայց անօգուտ աշխատանք: Ինչ-որ բան անընդհատ կշեղի գործերից: Խուսափեք ցրվածության, անուշադրության հետևանքով վնասվածքներից: