...

Մայիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 15-20-ին՝ ակտիվ ֆինանսական գործունեություն, գործնականության աճ, ամեն ինչում շահի փնտրտուք: Հաջողությամբ կվարեք գործերը բիզնեսում: Ընտանեկան բյուջեի բարելավում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Գումարը խնայելու հնարավորություն կլինի:

21-ին ակտիվ շփումներ են սպասվում հարազատների և կոլեգաների հետ: Կաշխատեք ինֆորմացիայի հետ, նորություններ կփնտրեք: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ են սպասվում:

Ցուլ

Վերջանում է Ցուլի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է ձեր նյութական վիճակով հետաքրքրությամբ: 15-20-ին՝ կապերի, անհրաժեշտ տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ են սպասվում: Համատեղ գործեր հարազատների հետ: Գործերում ինքնավստահ ու կազմակերպված կլինեք: Ձեռք բերված գիտելիքների և անհրաժեշտ տեղեկատվության շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգուտ կտան:

21-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 21-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 15-20-ին հնարավոր է հաջողություն ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, գործնական առաջարկներ կստանաք: Նպատակին հասնելու համար հաջողությամբ կկենտրոնացնեք ուժերն ու միջոցները:

21-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Խեցգետին

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-20-ին շատ շփվող ու ինքնավստահ կլինեք: Հաջողություններ են սպասվում հասարակական գործերում: Ձեզ դրսևորելու, առաջատարի դերը ստանձնելու հնարավորություն կունենաք: Ազդեցիկ անձանց հետ հանդիպումների, բանակցությունների և ստացված կարևոր ինֆորմացիայի շնորհիվ մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կբացվեն:

21-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Մենակ մնալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Առյուծ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 15-20-ին նվազագույն ջանքերով կարող են արվել կարևոր գործերը, շատ բան կարծես ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխությունների թեմայով բանակցություններ կվարեք ազդեցիկ անձանց հետ: Կարիերայում առաջընթացի հասնելու համար ուղևորություններ կկատարեք կամ կրթություն կստանաք: Իրերի խորքը թափանցելու ունակություն:

21-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Վերջանում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 15-20-ին նոր գաղափարների և գործունեության նոր ոլորտների ակտիվ փնտրտուք: Հնարավոր է աջակցություն ստանաք կարևոր անձանցից կամ ընկերներից: Հաջող կընթանան արտերկրի հետ կապված գործերը: Հաջող բանակցություններ ու համաձայնություններ գործերում: Փորձառու մարդկանց խորհուրդներից օգուտ կլինի:

21-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք: Բարձր նպատակասլացություն:

Կշեռք

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-20-ին նպատակին հասնելու գործում ակտիվություն է սպասվում, ձեզ համար շահավետ փոփոխությունների հասնելու ձգտում կունենաք: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում, համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Լավ փոփոխություններ աշխատավայրում, երկարաժամկետ գործերի ծրագրում: Լուրջ կվերաբերվեք ձեր առողջությանը: Կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար կրթություն ստանալու հնարավորություն կունենաք:

21-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Հեռվից լուրեր կստանաք:

Կարիճ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-20-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր հեռանկարներ կհայտնվեն: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ, նրանցից աջակցություն կստանաք: Բանակցություններում ձեզ համար կարևոր արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիների հետ հարաբերությունների կայունացում:

21-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 15-20-ին աշխատանքի մեջ համառ ու ինքնավստահ կլինեք, գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերում լավ արդյունքներ են սպասվում: Առողջությունը կբարելավվի: Տան հետ կապված գործերում, կենցաղային խնդիրները լուծելու գործում հաջողություններ կլինեն: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

21-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 15-20-ին շփման մեջ ակտիվ կլինեք, հաճելի հանդիպումներ են սպասվում, լավ գործընկերներ կգտնեք: Սիրային հարաբերությունների բարելավում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Լավ կծրագրեք ու հստակ կվարեք գործերը, ինչն էլ թույլ կտա ձեզ լավագույն կողմերով դրսևորել ու լավ արդյունքների հասնել: Ազդեցիկ անձանց հետ բանակցություններ են սպասվում:

21-ին տանը ակտիվ աշխատանք է սպասվում, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Ջրհոս

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 15-20-ին ակտիվ կլինեք տանը գործերը կարգավորելիս: Հարմարավետություն կհաստատեք: Աշխատանք կանեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ֆինանսական գործերի հաջող ընթացք, հատկապես՝ կենցաղային, ընտանեկան խնդիրների հետ կապված:

21-ին բարձր տրամադրություն կունենաք, սիրելին ու երեխաները կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 15-20-ին հաճելի հանդիպումներ ու լավ նորություններ, շահավետ ուղևորություններ են սպասվում: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Ուրիշներին համոզելու ունակություն: Ուսման, տեղեկատվության հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կհայտնվեն: Փորձառու մարդկանց խորհուրդներից օգուտ կլինի:

21-ին ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների և մտերիմների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: Մտերիմների հետ կարևոր հանդիպումներ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ