Խոյ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-19-ին՝ ուժգին հետաքրքրասիրություն ու մտավոր ակտիվություն: Ընկերների ու կոլեգաների հետ կապված անսպասելի և հետաքրքիր հանդիպումներ, կարճատև ուղևորություններ: Նոր ընկերներ կգտնեք, կմասնակցեք հասարակական գործերին:
20-22-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք, հաջող գնումներ տան համար: Հարազատներից աջակցություն կստանաք, կարգի կբերեք տնային գործերը:
23-24-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:
Ցուլ
Վերջանում է Ցուլի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-19-ին ֆինանսական գործերում հաշվենկատ ու հաջողակ կլինեք, բիզնեսի կամ համատեղ գումարն օգտագործելու հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անսպասելի համաձայնություններ ձեռք կբերեք:
20-22-ը ակտիվ հանդիպումների ու ծանոթությունների շրջան է, որոնք ձեր գրավչության ու հաճելի շարժուձևի շնորհիվ օգտակար կլինեն:
23-24-ին՝ հարազատների հետ հարաբերությունների բարելավում:
Երկվորյակ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 21-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-19-ին հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Ավելի խելացի և ինքնատիպ երևալու հնարավորություն կունենաք: Հաճախակի շփումներ հարազատների հետ, կամ հետաքրքիր նորություններ նրանցից:
20-22-ին ֆինանսական գործերում հաջողակ կլինեք, բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք հարազատների ու գործընկերների կողմից: Գեղեցիկի ուժգին զգացում: Խնայելու հնարավորություն կլինի:
23-24-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հանդիպումներ մտերիմների հետ:
Խեցգետին
Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-19-ին կհետաքրքրվեք տարօրինակ իրադարձություններով ու լուրերով: Ուժեղ ինտուիցիա: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Ձեր գաղափարները գործնական չեն լինի:
20-22-ին՝ անձնական մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն: Հաջող գործեր կոլեկտիվում: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
23-24-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Առյուծ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ծրագրերի փնտրտուքի շրջանը: 18-19-ին՝ ակտիվ շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ինտուիտիվ գուշակություններ: Ընկերների կամ հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք:
20-22-ին գաղտնի գործունեությունը ֆինանսական գործերում հաջողություն կբերի: Անսպասելի աջակցություն ազդեցիկ դեմքերից: Ձեզ լավ ներկայացնելու և տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:
23-24-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կույս
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 18-19-ին ինքնատիպ գաղափարներ կծնվեն, որոնք կօգնեն առաջ մղել մասնագիտական ու ֆինանսական գործերը: Նոր կապեր գործատուների ու ղեկավարության հետ: Կարևոր գործնական որոշումներ կընդունեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ:
20-22-ին՝ կապերի ընդլայնում, հաճելի ընկերներ կգտնեք: Կձգտեք հասարակական գործերին: Լավ կընթանան արտերկրի, հեռավոր ուղևորությունների հետ կապված գործերը:
23-24-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կշեռք
Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-19-ին կհետաքրքրվեք կրթությամբ ու կրոնով: Ուժեղ ինտուիցիա, կանխատեսման պահեր: Հետաքրքիր մարդկանց կամ արտասահմանցիների հետ շփվելու հնարավորություն կլինի: Հրավեր արտերկրից:
20-22-ին նպատակին հասնելու ճանապարհին համառ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաճելի վարքով կկարողանաք ձեր ուզածին հասնել: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
23-24-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Կարիճ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-19-ին՝ համատեղ ֆինանսների, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի կամ անսպասելի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Կհետաքրքրվեք տեխնիկայի, նորաձև իրերի ձեռքբերմամբ:
20-22-ին իրադարձությունների հաջող ընթացքը, շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կօգնեն ընդլայնել ձեր հնարավորությունները: Արտերկրից լավ առաջարկներ կստանաք: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն:
23-24-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Աղեղնավոր
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 18-19-ին անսպասելի գործընկեր կգտնեք: Համաձայնություններ կստորագրեք: Համատեղ գործերի ու ֆինանսների հետ կապված ինքնատիպ գաղափարներ: Ներգրավվածություն հասարակական գործունեության մեջ:
20-22-ին՝ լավ փոփոխություններ գործերում, աշխատանքի մեջ: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կոլեգաների հետ: Շահ համատեղ գործերից ու բիզնեսից: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն:
23-24-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ընտանիքի բարօրության համար: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Այծեղջյուր
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-19-ին կհետաքրքրվեք ձեր առողջությամբ, կծանոթանաք ինքնատիպ սննդակարգերի և բուժման մեթոդների հետ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու, գործերն առաջ մղելու նպատակով կձգտեք կրթության: Անսպասելի գնումներ:
20-22-ին՝ համագործակցության ակտիվ ձգտում, գործընկեր կգտնեք: Լավ ժամանակ անցկացնելու, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն:
23-24-ին բարձր տրամադրություն կունենաք ու սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Ջրհոս
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-19-ին ծրագրերը և գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Խելացի ու ինքնատիպ երևալու ցանկություն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հաջողակ կլինեք: Ուղևորությունների ժամանակ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
20-22-ին՝ գործնական մեծ ակտիվություն, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Հարմարավետություն կստեղծեք, պիտանի ու գեղեցիկ իրեր կգնեք: Առողջությունն ամրապնդելու նպատակով ուղևորություններ կկատարեք:
23-24-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Ձկներ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-19-ին՝ հետաքրքիր շփումներ ընտանիքի անդամների հետ, ընտանեկան ու տնային խնդիրների լուծման գաղափարներ կունենաք: Ընտանեկան գործերով անսպասելի ուղևորություններ կկատարեք: Տանը կհյուրընկալեք ընկերներին:
20-22-ին գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող կլինեք: Շրջապատողների հետ հարաբերությունների բարելավում, թեթև ու հետաքրքիր ծանոթություններ: Կարճատև հաճելի ուղևորություններ ու զվարճանքներ:
23-24-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: