Խոյ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-20-ին՝ ֆինանսական գործերի ու բիզնեսի հաջող ընթացք: Երկար սպասված իրերը գնելու և միաժամանակ գումար խնայելու հնարավորություն կընձեռվի:
21-25-ին՝ գրավչության աճ, ուրախ տրամադրություն, սիրային հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Հաջող մասնակցություն հասարակական գործունեությանը: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Վերջանում է Ցուլի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 19-20-ին՝ կազմակերպվածություն ու հասունություն: Կընկերանաք ազդեցիկ ու փորձառու մարդկանց հետ: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք ձեր նպատակներին: Լավ առաջարկներ:
21-25-ը հաջող օրեր են, բարձր տրամադրություն կունենաք: Գերզգայունություն, բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Ինքնավստահություն:
Երկվորյակ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և մայիսի 21-ից սկսվում է Երկվորյակի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 19-20-ին՝ պրակտիկ հոտառություն, որը թույլ կտա մասնագիտական գործերում առաջընթացի հասնել: Նպատակին հասնելու ճանապարհին հաջողակ կլինեք: Գործերի կայունացում:
21-25-ը հաջող օրեր են: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Հասարակական գործերին մասնակցելիս կամ ուղևորությունների ժամանակ ռոմանտիկ ծանոթություններ են սպասվելու: Լավ առաջարկներ:
Խեցգետին
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-20-ին՝ հաջողություններ հեռավոր ուղևորություններ կատարելիս կամ արտասահմանցիների հետ գործերում: Լավ առաջարկներ: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Աջակցություն կոլեկտիվներից կամ կազմակերպություններից:
21-25-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հարաբերությունների բարելավվում ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:
Առյուծ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 19-20-ին՝ լավ, ամրապնդող փոփոխություններ մասնագիտական գործերում: Կարևոր մարդկանց աջակցությամբ գործերի բարելավմանը ու նպատակին հասնելու հնարավորություն կունենաք:
21-25-ին՝ հաջող անձնական ակտիվություն: Ձեզ դրսևորելու, կարևոր մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու, նպատակներն իրագործելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:
Կույս
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 19-20-ին գործընկերություն կսկսեք փորձառու մարդկանց կամ արտասահմանցիների հետ, և ձեր զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ:
21-25-ին գերզգայուն ու ռոմանտիկ լինելը կօգնեն զարգացնել հարաբերությունները: Ինտուիցիան կուժեղանա: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:
Կշեռք
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-20-ին աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, պրակտիկ գործերում կհասնեք նպատակին: Առողջությունը կբարելավվի: Համատեղ գործերի լավ արդյունքներ, կամ հաջողությամբ կօգտագործեք համատեղ գումարը:
21-25-ը լավ օրեր են: Հարաբերությունները կուրախացնեն: Հետաքրքիր նորություններ, հաջող պայմանագրեր: Հաջող աշխատանք կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների հետ: Ընկերախմբերում հաճելի ծանոթություններ են սպասվում:
Կարիճ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-20-ին անձնական արժանապատվության զգացումը կուժեղանա: Ազդեցիկ մարդկանց հետ կարևոր կապեր կհաստատեք: Ռոմանտիկ հարաբերությունների կայունացում և ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
21-25-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ ու գործերում: Նպատակին հասնելու հնարավորություն: Աշխատավայրում հարաբերությունների բարելավվում: Հավելավճարի հնարավորություն կընձեռվի:
Աղեղնավոր
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատի հետ հարաբերությունները: 19-20-ին՝ կազմակերպվածություն, հասունություն: Պրակտիկ հոտառություն գործերում, մասնագիտական արագ առաջընթաց: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը:
21-25-ին՝ գրավչություն, բարձր տրամադրություն: Հարաբերությունների բարելավվում ու զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ռոմանտիկ հանդիպումներ հեռավոր ուղևորությունների ժամանակ: Հեշտությամբ կշփվեք:
Այծեղջյուր
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-20-ին կազմակերպված ու դատող կլինեք: Հաջող հանդիպումներ փորձառու կամ ազդեցիկ մարդկանց հետ: Ուղևորություններ մասնագիտական գործերով:
21-25-ին՝ բարձր տրամադրություն, փոփոխությունների ցանկություն կունենաք: Ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունների բարելավվում: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
Ջրհոս
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-20-ին՝ ֆինանսական վիճակի և բիզնեսում գործերի ամրապնդում: Տան համար լավ գնումներ կանեք: Անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:
21-25-ին՝ գրավչություն ու ռոմանտիկ ակտիվություն: Լավ հանդիպումներ, ծանոթություններ, ուղևորություններ: Հաջող համագործակցություն հարազատների հետ:
Ձկներ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-20-ին կազմակերպված ու դատող կլինեք: Նպատակին հասնելու ճանապարհին առաջընթաց կլինի: Անձնական արժանապատվության ուժեղ զգացում, ճանաչման կհասնեք:
21-25-ին՝ բարձր աշխատունակություն: Կատարած աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հաջող գնումներ: