...

Մայիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-3-ին ֆինանսական գործերի հետ կապված հաջող բանակցություններ են սպասվում: Կարճատև ուղևորություններ կկատարեք: Ֆինանսական գործերում հարազատներից օգնություն կստանաք:

4-7-ը բարենպաստ օրեր են: Հարաբերությունները կբարելավվեն, համագործակցության մեջ նոր հեռանկարներ կբացվեն, հաջող ուղևորություններ կկատարեք: Կաճի անձնական հեղինակությունը: Ձեր նախաձեռնություններում հաջողակ կլինեք:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 1-3-ին շահավետ կապեր կհաստատեք: Լավ բանակցություններ են սպասվում, կկարողանաք առաջ մղել ձեր գաղափարներն ու հայացքները: Կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը:

4-7-ին հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջող գնումներ կանեք:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-3-ին անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի կապեր կհաստատեք, կամ էլ հեշտությամբ վերջ կտաք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան պարզելու հնարավորություն կունենաք:

4-7-ին ուրախ տրամադրություն կունենաք: Կոլեկտիվներում լավ հարաբերություններ կհաստատեք: Ռոմանտիկ ծանոթություն է սպասվում ընկերների շրջանում կամ հասարակական գործերին մասնակցելիս: Լավ լուրեր կստանաք:

Խեցգետին

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 1-3-ին ինքնավստահ ու համառ կլինեք ձեր գաղափարներն առաջ տանելիս: Կընդլայնեք հասարակական կապերը: Լավ առաջարկներ կստանաք:

4-7-ը հաջող օրեր են մասնագիտական գործերն առաջ մղելու, ազդեցիկ անձանց աջակցության խնդրանքով դիմելու համար: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Ինքներդ էլ կարեկից ու հասկացող վերաբերմունք կդրսևորեք մյուսների հանդեպ:

Առյուծ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-3-ին՝ ակտիվ ու հաջող աշխատանք, մասնագիտական գործերի առաջխաղացում, կհասնեք նպատակին: Սեփական ուժերն ու հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ կիրառելու ունակություն:

4-7-ին լավ կընթանան ընկերների, կազմակերպությունների, արտասահմանցիների հետ գործերը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն ընկերների շրջանում, կոլեկտիվներում: Պիտանի կապերի շնորհիվ նոր հեռանկարներ կբացվեն:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-3-ին հաջող կընթանան արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Կհանդիպեք հեղինակավոր մարդկանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք: 

4-7-ին շփման մեջ լավ արդյունքների կհասնեք, հետաքրքիր փոփոխություններ են սպասվում մասնագիտական գործերում ու բիզնեսում: Ֆինանսական աջակցություն կստանաք: Կբարելավվեն վարկերի հետ կապված գործերը:

Կշեռք

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 1-3-ին գործերում շատ ինքնավստահ ու հնարամիտ կլինեք: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

4-7-ին լավ կընթանան արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Համագործակցության մեջ լավ հեռանկարներ կստեղծվեն: Ազդեցիկ գործընկերների շնորհիվ հարաբերությունները կբարելավվեն, ֆինանսական գործերում ու բիզնեսում էլ հնարավորությունները կընդլայնվեն:

Կարիճ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 1-3-ին հաջող հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, որոնք կբերեն համագործակցության ու ինտենսիվ հարաբերությունների: Համատեղ գործերի հետ կապված շահավետ ուղևորություններ կկատարեք:

4-7-ին համատեղ գործերի լավ արդյունքներ են սպասվում, հաջողությամբ կօգտագործեք ընդհանուր գումարը: Աշխատանքի մեջ հաջողություններ կունենաք: Հնարավորություն կունենաք լուծել հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրները:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 1-3-ին ճիշտ ծրագրման, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ գործերում հաջողություններ են սպասվում:

4-7-ին շփումներն ու համագործակցությունը կուրախացնեն: Հարաբերություններում նոր հեռանկարներ կբացվեն: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Հավանության կարժանանաք: Ուրիշներին լավ կհասկանաք:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-3-ին համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

4-7-ին տանը և աշխատավայրում հաջող գործեր են սպասվում: Ընտանեկան բարեկեցության աճ, հետաքրքիր հանդիպումներ կկայանան տանը: Գեղագիտական ճաշակի ուժեղացում: Լավ գնումներ:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 1-3-ին տանը կարևոր հանդիպումներ ու զրույցներ կկայանան: Տնային խնդիրների լուծման հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Ակտիվ շփումներ կունենաք հարազատների ու հարևանների հետ:

4-7-ին՝ սիրելիների, հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունների բարելավում: Լավ ծանոթություններ ու նորություններ: Հաջող կարճատև ուղևորություններ կկատարեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-3-ին ինքնավստահ ու համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Իշխանություն ունեցող անձանց հետ լավ հանդիպումներ կունենաք:

4-7-ին՝ ընտանեկան բարեկեցության աճ, գումար կստանաք, տան համար կարևոր գնումներ կանեք: Տանը հաճելի հանդիպումներ ու միջոցառումներ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ