...

Մայիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 22-24-ին առանց անհրաժեշտ չափով պատրաստ լինելու ուժեղ ամբիցիաներն ու առաջատար լինելու ձգտումը կարող են դժվարությունների բերել: Բիզնեսում ու ֆինանսական գործերում էքստրավագանտ լինելու միտում: Շահի համար կզոհաբերեք սկզբունքները:

25-28-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի շահ կունենաք կամ գումար կստանաք: Հարազատներից աջակցություն կստանաք:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 22-24-ը ծանր աշխատանքի ժամանակ է, որը, սակայն, ցանկալի արդյունքներ չի տա: Ընտանեկան ու մասնագիտական պարտականությունների միջև հակասություն կլինի: Ընտանիքում կպաշտպանեք ձեր սկզբունքները:

25-28-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները կարող են հետաքրքիր ու օգտակար լինել: Հարազատների հետ կապված խնդիրների անսպասելի լուծում: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Բայց հնարավոր է տրամադրության կտրուկ փոփոխություն:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական գաղափարներն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 22-24-ին դժվարությունները, ուժերի ու ժամանակի պակասը կարող են արգելակել գործերը: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ուրիշների, հարազատների մասին: Անհաջող ուղևորություններ կամ էլ անհաջող գործեր արտասահմանցիների հետ:

25-28-ին անսպասելի իրադարձությունները դեպի լավը կփոխեն ֆինանսական գործերի վիճակը: Շահի զգացում: Բիզնեսում կկարողանաք հեշտությամբ թաքցնել ձեր ծրագրերն ու դրանից շահ ունենալ: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

Խեցգետին

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 22-24-ին՝ վատատեսություն ու սկզբունքների բացակայություն: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել բիզնեսն ընդլայնելիս ու պարտքով գումար չվերցնել: Հնարավոր են ծախսեր:

25-28-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեզ վրա ուշադրություն գրավելու, համակրանք շահելու ունակություն: Հաջող ակտիվություն հասարակական գործերում: Ընկերներից աջակցություն կստանաք:

Առյուծ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր ընկերների հետ: 22-24-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը, չափավորության պակասը խնդիրներ կստեղծեն մասնագիտական գործերում: Սեփական սխալների պատճառով հեղինակությունը կտուժի: Աջակցության բացակայություն:

25-28-ին հնարավոր է ծրագրերի և գործողությունների ուղղության՝ ինտուիցիայով, հոտառությամբ ուղղորդված կտրուկ փոփոխություն: Կարևոր գործերում, աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Պաշտոնյաների, ղեկավարության անսպասելի գործողությունները կօգնեն որոշակի խնդիրներ լուծել:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 22-24-ին մեծ փառասիրությունը և ուրիշների հանդեպ անուշադրությունը կարող են ինքնամեկուսացման և իրավիճակը չհասկանալու հանգեցնել: Լավատեսության ու վատատեսության միջև տատանվելու միտում: Հնարավոր է շահի համար սկզբունքները զոհելու կարիք լինի: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում:

25-28-ին՝ պիտանի նախաձեռնություններ ու անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ, հասարակական գործերին: Արտասահմանցիներից կամ ազդեցիկ մարդկանցից առաջարկներ կստանաք:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 22-24-ին՝ նոր խնդիրներ, ծանր աշխատանք: Բիզնեսն ընդլայնելու և պրակտիկ գործերը վարելու համար ժամանակը սխալ կընտրեք ու սխալ կբաշխեք: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել բիզնեսն ընդլայնելիս ու խուսափել պարտքերից: Խուսափեք ֆինանսական ու ֆիզիկական ռիսկից:

25-28-ին գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Բայց ճիշտ ընտրություն անելու համար անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել: Կարևոր մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Ճանապարհին արժե ուշադիր լինել:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-24-ին՝ խնդիրներ հարաբերություններում, անորոշություն համագործակցության մեջ: Նպատակին հասնելու և գործերն առաջ մղելու հարցերում մեծ հույսերը կարող են անժամանակ լինել: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

25-28-ին՝ անսպասելի իրադարձություններ գործնական հարաբերություններում, ինչը կարող է նոր գաղափարների և ծրագրերի բերել: Ազդեցիկ մարդկանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 22-24-ին՝ ծանր աշխատանք, ուժերի և ժամանակի պակաս, անհանգստություն: Անհրաժեշտ է զգույշ լինել արտասահմանցիների հետ գործերում: Դժվարություններ գործատուների հետ:

25-28-ին՝ անսպասելի փոփոխություն աշխատանքի մեջ, կամ էլ փոփոխություն անելու ցանկություն: Շահի հանդեպ հոտառություն: Համատեղ գործերի, համատեղ բիզնեսի լավ արդյունքներ: Շահավետ առաջարկներ: Առողջական վիճակի անսպասելի բարելավում:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-24-ին փառասիրությունն ու մեծ ամբիցիաները, իսկ մյուս կողմից էլ՝ կողքից վերահսկողությունը, ուրիշների ազդեցության տակ ընկնելը կնյարդայնացնեն: Իրավաբանական խնդիրներ ու վարկերի հետ կապված դժվարություններ կառաջանան: Խնդիրներ կունենաք սիրելիների և մտերիմների հետ:

25-28-ին գործողություններում անկախության ձգտելը, իշխանության և առաջատար լինելու ձգտումը գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխություններ կբերեն: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-24-ին տանը նոր հոգսեր կառաջանան, որոնցից դժվարությամբ գլուխ կհանեք: Գործերն ավարտելուն կխանգարեն անհանգստությունը, ուժերի և ժամանակի պակասը: Դժվարությունների կբախվեք ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հարցում: Հին սխալների պատճառով կարող է տուժել հեղինակությունը:

25-28-ին տանը, գործերում և աշխատավայրում կարգուկանոն հաստատելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 22-24-ին՝ անհաջող գործնական ակտիվություն, դժվարություններ ու կոնֆլիկտներ գործատուների հետ, աջակցության բացակայություն: Անհաջող հանդիպումներ ու զրույցներ են սպասվում:

25-28-ին՝ տարօրինակ հանդիպումներ, անսպասելի վարք հարազատների կողմից: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Կմեծանա համոզելու և համակրանք առաջացնելու կարողությունը: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ