...

Մայիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 25-27-ին կհետաքրքրվեք կրթությամբ և պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Հարազատների հետ համատեղ գործունեություն: Կռահող կլինեք: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

28-31-ին տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց մասին պիտի լուրջ մտածեք: Գործերում որոշակի պասիվություն ու կանգ կլինի: Ընտանեկան պարտականությունները թույլ չեն տա զբաղվել անձնական գործերով: Տանը լարված զրույցներ են սպասվում:

Ցուլ

Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 25-27-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով դասընթացների կմասնակցեք: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ կկատարեք:

28-31-ին՝ անհանգստություն, ձգձգումներ շփումների և ուղևորությունների ժամանակ: Վատ օրեր են մտավոր ու կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կլինի:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 25-27-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

28-31-ին՝ ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Տհաճություններ պետհիմնարկների կամ կազմակերպությունների հետ: Գումար ստանալիս ձգձգումներ կլինեն:

Խեցգետին

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 25-27-ին՝ ուժեղ ինտուիցիա, գերզգայուն կլինեք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ մեկի գաղտնիքը բացահայտել: Ձեր գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց պրակտիկ չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

28-31-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալը ուշադրություն և կարգապահություն կպահանջի: Դժվարություններ կունենաք ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում: Վատ օրեր են հարաբերությունների կարգավորման համար:

Առյուծ

Նորի ու հեռանկարայինի նկատմամբ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-27-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

28-31-ին նույնիսկ մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում հասկացված չեք լինի, սառը վերաբերմունքի կբախվեք:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 25-27-ին մասնագիտական ու ֆինանսական գործերով շփումներ և բանակցություններ են սպասվում: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, պաշտոնյաների հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

28-31-ին ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան: Խնդիրներ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 25-27-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Հեռավոր ուղևորությունների կնախապատրաստվեք: Կարևոր տեղեկատվության շնորհիվ ձեր հայացքներում փոփոխություններ կլինեն:

28-31-ին համագործակցության մեջ ու հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Կարևոր մարդկանց հետ փոխհասկացողության բացակայություն: Դժվարություններ բանակցությունների ժամանակ:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք բախվելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-27-ին՝ համատեղ գործերի ու ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի կամ հասարակության մեջ ձեր զբաղեցրած դիրքի հետ կապված ուժեղ ինտուիցիա կունենաք: Ամեն ինչի խորքը թափանցելու ձգտում:

28-31-ին պրակտիկ գործերում և աշխատանքի մեջ ձգձգումներ կառաջանան կարևոր մարդկանց կողմից անբարյացակամ, անուշադիր վերաբերմունքի պատճառով: Ցածր աշխատունակություն:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 25-27-ին՝ համագործակցության ու գործնական հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Խելացի ու գործնական մարդկանց հետ կապեր կհաստատեք:

28-31-ին ռոմանտիկ հարաբերություններում խնդիրներ կառաջանան, ինչը հիասթափության կհանգեցնի: Ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Սառնություն հարաբերություններում: Անսպասելի ծախսեր:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին՝ հստակություն մտքերում և արտահայտություններում: Գործերի ու հարաբերությունների մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Պիտանի իրեր կգնեք:

28-31-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կարող են առաջանալ: Տանը առաջ եկած անսպասելի գործերը կարող են շեղել կարևոր հանդիպումներից:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-27-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցներն ու ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ծրագրում:

28-31-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, հարկադիր ուղևորությունների պատճառով: Աշխատավայրում ծանրաբեռնվածության պատճառով հարաբերություններում խնդիրներ կառաջանան:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-27-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրներին լուծումներ կփնտրեք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Կհանդիպեք հարազատների կամ կոլեգաների հետ:

28-31-ին հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Չնախատեսված ծախսեր: Խնայելու անհրաժեշտություն կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   23 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ