...

Մայիսի 26-ից հունիսի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 26-ից հունիսի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 26-27-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի ճշգրիտ ծրագրում: Ուսման, աշխատանքի կամ ինֆորմացիայի շնորհիվ նոր գործնական հնարավորություններ կհայտնվեն: Օգուտ կստանաք կարճատև ուղևորություններից: Փորձառու մարդիկ պիտանի խորհուրդներ կտան:

28-1-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:

Ցուլ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 26-27-ին ինտուիցիան կօգնի պրակտիկ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում գործերի բարելավվում: Գումար խնայելու հնարավորություն կլինի:

28-1-ին ֆինանսական գործերի, ուղևորությունների հետ կապված շահավետ բանակցություններ կվարեք: Հարազատները կօգնեն ֆինանսական հարցերում:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք ձեր ծրագրերը: 26-27-ին՝ ինքնավստահություն ու բարձր կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին մասնակցությունից ձեր գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր ինֆորմացիա կստանաք:

28-1-ին շահավետ կապեր կհաստատեք, լավ բանակցություններ կվարեք, կկարողանաք առաջ տանել ձեր գաղափարներն ու հայացքները: Պիտանի ինֆորմացիա կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Խեցգետին

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 26-27-ին աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում հաջողակ կլինեք: Իշխանություն ունեցող մարդկանցից գործնական առաջարկներ կստանաք: Ուժերն ու կարողությունները կենտրոնացնելու ունակություն:

28-1-ին անսպասելիորեն կարևոր ինֆորմացիա կստանաք: Հեշտությամբ պիտանի կապեր կհաստատեք, կամ հեշտությամբ վերջ կտաք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան հասկանալու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-27-ը լավ շրջան է: Կարևոր մարդկանց հետ հանդիպումների և բանակցությունների, կարևոր տեղեկատվություն ստանալու շնորհիվ գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Կմասնակցեք կոլեկտիվների գործերին:

28-1-ին՝ ակտիվ ու հաջող համագործակցություն, հատկապես ընկերների ու կազմակերպությունների հետ: Աջակցություն կստանաք:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 26-27-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքում փոփոխությունների հետ կապված բանակցություններ կվարեք ազդեցիկ մարդկանց հետ: Կարիերայում առաջընթացի համար կրթություն կստանաք կամ ուղևորություններ կկատարեք: Իրադարձությունների խորքը թափանցելու կարողություն:

28-1-ին՝ ակտիվ ու հաջող աշխատանք: Պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Նախաձեռնող կլինեք:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 26-27-ին՝ հաջող բանակցություններ, համաձայնություններ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգտակար կլինեն: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

28-1-ին գործերը հաջող կընթանան: Կհանդիպեք հեղինակավոր մարդկանց հետ, նրանցից խոստումներ կստանաք:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-27-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, կամ երկարաժամկետ գործերի ծրագրում: Լուրջ վերաբերմունք սեփական առողջությանը: Կհետաքրքրվեք սննդակարգով: Կարիերայում առաջընթացի համար հատուկ կրթություն ստանալու հնարավորություն կլինի:

28-1-ին՝ գործերում մեծ ինքնավստահություն, կռահող կլինեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 26-27-ին՝ հանդիպումներ և աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Բանակցություններում ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիների հետ հարաբերությունները կկայունանան:

28-1-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կվարեք ու համաձայնություններ կկնքեք: Օգտակար վեճեր:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-27-ին կբարելավվեն կենցաղային գործերը: Գործնական հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

28-1-ին գործերում հաջողություններ կունենաք ճիշտ ծրագրելու, ինքնավստահության, ձեր գաղափարները առաջ տանելու և կյանքի կոչելու հնարավորության շնորհիվ:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-27-ին լավ կծրագրեք ու հստակ կվարեք գործերը, ինչը թույլ կտա ձեզ շահեկան կողմերով ներկայացնել ու լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ: Երեխաները կուրախացնեն:

28-1-ին ձեր գաղափարներն արտահայտելիս համառ կլինեք: Խոստումներ կստանաք: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-27-ին հաջող կընթանան հատկապես կենցաղային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերը: Անշարժ գույքի հաջող բիզնես: Տանը ֆինանսական վիճակը կբարելավվի: Շահավետ ուղևորություններ:

28-1-ին՝ կարևոր հանդիպումներ ու բանակցություններ տանը: Ընտանեկան խնդիրների լուծման նոր գաղափարներ կունենաք: Հաճախակի շփումներ հարազատների, հարևանների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ