...

Մայիսի 29-ից հունիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 29-ից հունիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-31-ին կարող են դժվարություններ ու խնդիրներ առաջանալ ուղևորությունների հետ կապված հարցերում, հարազատների հետ կապված գործերում: 

1-4-ին հաշվենկատ կլինեք, հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, բիզնեսի և համատեղ գումարը օգտագործելու հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Անսպասելի համաձայնագրեր ու պայմանագրեր կկնքեք: Հաջող միջնորդական գործունեություն է սպասվում:

Ցուլ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 29-31-ին ընկերների, կազմակերպությունների հետ կապված դժվարությունների պատճառով ֆինանսական գործերը կարգելակվեն: Միջոցները խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

1-4-ին շատ հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Ավելի խելացի և ինքնատիպ երևալու հնարավորություն կլինի: Հաճախակի հանդիպումներ հարազատների հետ, կամ նրանցից հետաքրքիր լուրեր կստանաք:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 29-31-ին հնարավոր է խախտվեն փառասիրական ծրագրերը, հոգնեցնող գործնական պարտականություններն էլ կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին: Ցածր աշխատունակություն: Պետհիմնարկների և ղեկավարության հետ դժվարություններ կունենաք:

1-4-ին կմեծանա հետաքրքրությունը գաղտնի գիտելիքների, հոգևոր ուսմունքների հանդեպ: Ինտուիցիան կուժեղանա, հեշտությամբ կհասկանաք ուրիշների վարքը: Բայց ձեր գաղափարներին կպակասի գործնականությունը:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-31-ին հոգնեցնող մասնագիտական պարտականությունները կշեղեն անձնական գործերից և անհանգստություն կառաջացնեն: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում: Սառը վերաբերմունք և անհասկացողություն ղեկավարության, պաշտոնյաների կողմից:

1-4-ին՝ ակտիվ շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ինտուիտիվ կանխագուշակություններ: Ընկերների կամ հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, հեռանկարայինը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու և ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ը նոր գործերում դժվարությունների շրջան է: Դժվարություններ կլինեն նաև պետհիմնարկների հետ կապված գործերում: Պայմանների ազդեցության տակ կընկնեք:

1-4-ին ինքնատիպ գաղափարները կօգնեն աշխատանքի մեջ, մասնագիտական և ֆինանսական գործերն առաջ տանելիս: Նոր կապեր գործատուների և ղեկավարության հետ: Կարևոր գործնական որոշումներ կընդունեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

Կույս

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին գործընկերների հետ խնդիրներ կառաջանան, կամ կարևոր անձանց հետ հարաբերություններում սառնություն կնկատվի: Ձեր իշխանությունն ու հեղինակությունը անձնական նպատակների համար օգտագործելու հակվածությունը շրջապատողների դժգոհությունը կառաջացնի:

1-4-ին կհետաքրքրվեք կրթությամբ: Ինտուիցիան ուժեղ կլինի, կանխատեսումներ կանեք: Կշփվեք հետաքրքիր մարդկանց կամ արտասահմանցիների հետ: Արտերկրից հրավեր կստանաք:

Կշեռք

Ինքնավստահ ու լավատես կլինեք, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 29-31-ին աշխատավայրում խնդիրներ կլինեն, գործատուների հետ դժվարություններ կունենաք: Ձեզ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ծանր աշխատանքի, կարգապահության, համբերատարության կարիք է լինելու:

1-4-ին՝ համատեղ գործերի, ֆինանսների ու վարկերի հետ կապված հաճախակի և անսպասելի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Կհետաքրքրվեք տեխնիկայով, կամ նոր ու ինքնատիպ իրեր ձեռք կբերեք:

Կարիճ

Փոփոխություններով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 29-31-ին ինքնավստահ չեք լինի: Սահմանափակումների կարիք կլինի: Կընկնեք ուրիշի ազդեցության տակ: Անձնական նպատակներին հասնելու համար կամային գործողությունները կարող են բարդ իրավիճակների հանգեցնել ու շրջապատողների դժգոհությունն առաջացնել: 

1-4-ին անսպասելի գործնական հարաբերություններ կհաստատեք, համաձայնություններ կստորագրեք: Համատեղ գործերի և ֆինանսների հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Կոլեկտիվներում կներգրավվեք համատեղ գործունեության մեջ:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: 29-31-ին տնային պարտականություններն ու հոգսերը կարող են արգելակել գործերի և հարաբերությունների ընթացքը: Ինքնավստահ չեք լինի, կարող են հիշվել հին վիրավորանքները: 

1-4-ին հոգ կտանեք ձեր առողջության մասին, կծանոթանաք ինքնատիպ սննդակարգերի և բուժման մեթոդների հետ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու, գործերն առաջ մղելու նպատակով կձգտեք կրթության: Անսպասելի գնումներ:

Այծեղջյուր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 29-31-ին հնարավոր են դժվարություններ կապերի, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Չկայացած հանդիպումները, տեղեկատվության պակասը, խախտված կապերը կարող են վատ անդրադառնալ աշխատանքի վրա, արգելակել գործերը: Ստիպված եք լինելու օգնել հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում:

1-4-ին ձեր գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Խելացի և ինքնատիպ երևալու ունակություն: Խոստովանություններ կլսեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ուղևորությունների ժամանակ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-31-ին՝ արգելակում անձնական գործերում, սահմանափակումների և խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Վատ ժամանակ է հասարակական և ռոմանտիկ հանդիպումների համար: 

1-4-ին հետաքրքիր շփումներ են սպասվում ընտանիքի անդամների հետ: Ընտանեկան կամ տնային խնդիրների լուծման հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Ընտանեկան գործերով անսպասելի ուղևորություններ կկատարեք:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք տանը զբաղեցրած դիրքով: 29-31-ին ակտիվության նվազումը, ինքնավստահության պակասը, հոգնածությունը վատ կանդրադառնան ընտանիքում զբաղեցրած դիրքի, հարազատների հետ հարաբերությունների վրա, կամ էլ հոգնեցնող տնային պարտականությունները կխանգարեն անձնական ծրագրերին ու հետաքրքրություններին: 

1-4-ին՝ հետաքրքրասիրության, մտավոր ակտիվության ուժգնացում: Անսպասելի ու գրավիչ հանդիպումներ և ընկերների, կոլեգաների հետ կապված կարճատև ուղևորություններ: Նոր ընկերներ կգտնեք, կմասնակցեք հասարակական գործերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6212 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ