...

Մայիսի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-4-ին բիզնեսում անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական գործերը: Շահի հանդեպ լավ հոտառությամբ օժտված կլինեք: 

5-8-ին՝ ներդաշնակ ու շահեկան շփումներ ծանոթների, գործընկերների, սիրելիների հետ: Հաճելի ուղևորություններ ու լավ բանակցություններ են սպասվում: Շփման մեջ դիվանագետ ու նրբանկատ կլինեք: Հեշտությամբ գործնական կապեր կհաստատեք: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-4-ին կձգտեք անձնական ազատության: Ինքնատիպ վարք կդրսևորեք: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվում կձգտեք ստանձնել առաջնորդի դերը: Անձնական ծրագրերի իրագործման անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

5-8-ին՝ ֆինանսական գործերում լավ հոտառություն ու բարձր գեղագիտական ճաշակ: Բիզնեսում լավ համաձայնությունների գալու հնարավորություն կընձեռվի:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին անսպասելի իրավիճակներ կառաջանան, որոնք թույլ կտան իրագործել նպատակներն ու ցանկությունները: Անսովոր տեղեկատվություն կստանաք:

5-8-ին՝ հաջող մասնակցություն կունենաք հասարակական գործերին, կոլեկտիվների գործերին: Ձեզ համար թանկ ու սիրելի մարդկանցից լավ լուրեր կստանաք: Ձեր վարքով ու գիտելիքներով համակրանք առաջացնելու հնարավորություն կստեղծվի:

Խեցգետին

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին ընկերություն կհաստատեք կարևոր կամ հետաքրքիր մարդկանց հետ: Ձեզ վառ կդրսևորեք հասարակական գործերում, կոլեկտիվներում առաջնորդի դեր կստանձնեք: Հաջողություններ են սպասվում նոր գործերում:

5-8-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ առևտրի մեջ, անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Լավ հարաբերություններ կստեղծեք ազդեցիկ անձանց հետ: Կարևոր կապեր կհաստատեք:

Առյուծ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ առաջատար լինելու ձգտում: Անձնական նպատակներն իրագործելու նոր հնարավորություններ կստեղծվեն, կամ էլ ընկերները կօգնեն կյանքի կոչել ձեր ծրագրերը: Հնարավոր են լավ փոփոխություններ մասնագիտական գործերում:

5-8-ին՝ կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր նորություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում: Հաջողություններ՝ արտերկրի հետ կապված գործերում: Հանդիպումներ կունենաք ազդեցիկ անձանց հետ, շահավետ կապեր կհաստատեք:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն իրագործելու ձգտում: 2-4-ին ինտուիցիան կուժեղանա, լավ գաղափարներ և անձնական զարգացման հրաշալի հեռանկարներ կհայտնվեն: Շահավետ առաջարկներ կստանաք:

5-8-ին՝ լավ փոփոխություններ բիզնեսում, ընտանեկան բյուջեի բարելավում: Գրավչության աճ, սիրելիների տրամադրությունը զգալու և հասկանալու ունակություն: Համագործակցության լավ արդյունքներ կունենաք: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում է սպասվում:

Կշեռք

Փոփոխության սպասումով և ընտրության պահերով հագեցած ծանր ու անկայուն շրջան է: 2-4-ին հաջող պատահարը կօգնի անսպասելի ձևով լուծել հին խնդիրները: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում ու բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Բայց պետք է հնարավորինս խուսափեք ռիսկային իրավիճակներից:

5-8-ին հնարավոր են ներդաշնակ ու խոստումնալից շփումներ գործընկերների ու սիրելիների հետ: Հեշտությամբ պայմանավորվելու հնարավորություն կլինի: Կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ:

Կարիճ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 2-4-ին՝ անսպասելի փոփոխություններ կծագեն գործընկերային հարաբերություններում, ամուսինների գործերում: Կծանոթանաք ձեզ համար շահեկան մարդկանց հետ: Գործընկերային համաձայնություններ ձեռք կբերեք ընկերների հետ:

5-8-ին՝ աշխատավայրում գործերի ու հարաբերությունների բարելավում: Հավանական են հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Առողջական վիճակի բարելավում:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-4-ին աշխատավայրում անսպասելի լավ հեռանկարներ կբացվեն: Կբարելավվի այն Աղեղնավորների առողջական վիճակը, որոնք երկար ժամանակ է հիվանդ էին:

5-8-ին՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ ու բանակցություններ: Ուրախություն կստանաք հանդիպումներից: Շփման մեջ դիվանագիտությունն ու տակտը թույլ կտան իրագործել ցանկությունները:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-4-ին՝ լավ փոփոխություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում: Նպատակին հասնելու և անձնական ծրագրերն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

5-8-ին տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Հանդիպումներ, հարաբերությունների բարելավում հարազատների հետ: Առողջական վիճակի բարելավում: Գրավչության աճ:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 2-4-ին՝ տանը գործերի անսպասելի բարելավում, ընտանեկան խնդիրների լուծում: Ֆինանսական գործերի լավ ընթացք: Հաջող գնումներ կկատարեք տան համար: Անսպասելի և ուրախ հանդիպումներ տանը:

5-8-ին՝ թեթևություն, ուրախություն շփումներում: Ձեզ լավ դրսևորելու, ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Մասնակցություն կունենաք հաճելի միջոցառումների: Բիզնեսի կամ հանգստի հետ կապված հաջող ուղևորություններ:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-4-ին՝ արագ կռահողականություն, անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնք թույլ կտան իրագործել անձնական ծրագրերը: Լավ նորություններ են սպասվում: Ներդաշնակ շփումներ գործընկերների հետ ու հաճելի ուղևորություններ:

5-8-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք: Հաջող գնումներ կանեք տան համար: Հաճելի հանդիպումներ տեղի կունենան տանը: Տանը հարմարավետություն կստեղծեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ