...

Մայիսի 30-ից հունիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 30-ից հունիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 30-31-ին նախորդ շաբաթվա նման ոգևորված ու ինքնավստահ կլինեք: Ցանկացած նախաձեռնություն հաջող կլինի, անձնական ծրագրերը կիրագործվեն: Արտերկիր մեկնելու հնարավորություն կընձեռվի:

1-5-ին խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում, հնարավոր է՝ կապված պետկազմակերպությունների կամ ընկերների հետ գործերի հետ: Գումար ստանալու հետ կապված ձգձգումներ կլինեն:

Ցուլ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 30-31-ին նախորդ շաբաթվա նման կլուծեք բարդ խնդիրներն ու կանեք դժվար գործերը: Հանգիստ ու ինքնավստահ կլինեք: Անսպասելիորեն հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

1-5-ին աշխատանքի մեծ ծավալն ուշադրություն ու կարգապահություն կպահանջի: Դժվարություններ ու խնդիրներ կլինեն ղեկավարության հետ: Մտավոր գործունեության կամ կարևոր որոշումներ ընդունելու մեջ կանգառ:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 30-31-ին նախորդ շաբաթվա պես անձնական ծրագրերն ու գաղափարներն իրագործելու հնարավորություններ կստեղծվեն: Աշխատանքը հեշտությամբ կանեք: Լավ նորություններ կստանաք:

1-5-ին խնդիրներ կառաջանան գործերի առաջխաղացման մեջ: Ցածր աշխատունակություն կդրսևորեք: Հնարավոր են ճնշումներ ու վերահսկողություն ղեկավարության կամ կազմակերպությունների կողմից: Ձգձգումներ արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-31-ին նախորդ շաբաթվա նման նպատակին հասնելու կամ ցանկություններն իրագործելու հնարավորություններ կստեղծվեն: Ակտիվորեն առաջ կտանեք մասնագիտական գործերը:

1-5-ին՝ անհանգստություն: Հարկերի, վարկերի, կազմակերպությունների հետ կապված խնդիրներ կլինեն: Հնարավոր է ստիպված լինեք վերադառնալ հին, անավարտ գործերին: Դժվարություններ կունենաք ընկերների հետ հարաբերություններում:

Առյուծ

Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 30-31-ին կշարունակվեն նոր նախաձեռնությունների և անձնական ծրագրերի իրագործման համար հաջող օրերը: Գործերում հաջողակ կլինեք: Լավատեսություն և ինքնավստահություն:

1-5-ին անհաջող բանակցությունները կամ գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Ձգձգումներ համաձայնությունները ձևակերպելիս, իրավաբանական դժվարություններ: Սառնություն կարևոր անձանց հետ հարաբերություններում:

Կույս

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-31-ին նախորդ շաբաթվա նման ոգևորված կլինեք: Գործերը դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի: Անսպասելի հաջողություն է սպասվում համատեղ գործերում կամ բիզնեսում: Գործունյա կլինեք:

1-5-ին գործերում հնարավոր է կանգառ, աշխատավայրում խնդիրներ կլինեն: Կբարդանան ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունները: Ձգձգումներ կլինեն արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա:

Կշեռք

Ինքնավստահ ու լավատես կլինեք: Կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 30-31-ին կշարունակեք ակտիվորեն ու հաջող կերպով հարաբերություններ հաստատել: Իրադարձություններն ու պայմանները հաջող կլինեն ինքնադրսևորվելու համար:

1-5-ին՝ ծանրաբեռնվածություն աշխատավայրում, լարված մտավոր աշխատանք: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Հնարավոր է կախվածության մեջ ընկնեք, մասնակցեք հարաբերություններ պարզելուն: Գործողություններում ազատության սահմանափակում:

Կարիճ

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի բարդ ու անկայուն շրջան է: 30-31-ին նախորդ շաբաթվա նման աշխատունակությունը բարձր կլինի: Աշխատանքի հետ կապված հաջող ուղևորություններ կամ բանակցություններ են սպասվում: Առողջության բարելավում:

1-5-ին խնդիրներ կլինեն հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններում: Սառնություն շփումներում: Անհանգստություն: Տան հետ կապված հոգսերը սթրեսների ու առողջության թուլացման պատճառ կարող են դառնալ: Հնարավոր են դժվարություններ ու կանգառ բանակցություններում:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 30-31-ին կշարունակվի ծրագրերի ու ցանկությունների իրագործումը: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Բիզնեսում ձեզ լավ դրսևորելու և հաջողության հասնելու հնարավորություն կստեղծվի:

1-5-ին՝ անհանգստություն, ձգձգումներ շփումների մեջ, արձագանքի ուշացում: Դժվարություններ կունենաք կարևոր գործերը ծրագրելիս: Կարգապահության և աշխատասիրության պակասը կանդրադառնա աշխատանքի վրա: Սառնություն կդիտվի հարազատների հետ հարաբերություններում:

Այծեղջյուր

Բազմաթիվ գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 30-31-ին անցած շաբաթվա պես ինքնավստահ կլինեք: Ընտանիքում սեփական հետաքրքրություններն ու ծրագրերն առաջ տանելու հնարավորություն կունենաք: Կարևոր միջոցառումներ կլինեն տանը:

1-5-ին՝ խնդիրներ կունենաք ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի: Դժվարությամբ ձեռք կբերեք այն, ինչ ուզում եք: Ծախսեր կանեք ինչ-որ միջոցառումների վրա:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-31-ին անցած շաբաթվա նման հաջող կոմերցիոն ու միջնորդական գործունեություն է սպասվում: Լավ բանակցություններ և ուղևորություններ: Հեռվից լուրեր կստանաք:

1-5-ին տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց պատճառով պիտի լուրջ ու երկար մտածեք: Որոշակի պասիվություն կդիտվի գործերում: Ընտանեկան պարտականությունները ձեզ կշեղեն անձնական գործերից: Ընտանիքում տհաճ զրույցներ են սպասվում:

Ձկներ

Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 30-31-ին կշարունակվեն հաջողությունները ֆինանսական գործերում: Շահավետ անձնական նախաձեռնություններ: Լավ գնումներ կանեք: Հաջող կոմերցիա արտերկրում: Գումար կստանաք:

1-5-ին՝ անհանգստություն, շփումների և ուղևորությունների հետ կապված ձգձգումներ: Վատ օրեր են մտավոր կամ կրթական գործունեության համար: Հոգ կտանեք հարազատների մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ