...

Մայիսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-8-ը ծանր աշխատանքի ու պատասխանատվության, ինքնասահմանափակումների և անհանգստության շրջան է: Հակասություններ ընտանեկան ու մասնագիտական պարտականությունների միջև: Ընտանիքում կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ավելորդ ակտիվությունը կարող է անարդյունք լինել:

9-10-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-8-ին առաջ եկած դժվարությունները, ուժերի և ժամանակի պակասը կարող են արգելակել գործերը: Հնարավոր է ուրիշների, բարեկամների մասին հոգ տանելու կարիք լինի: Անհաջող ուղևորություններ կամ բանակցություններ:

9-10-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ ընտանիքի բարօրությանն ուղղված աշխատանք: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլաց կլինեք:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-8-ին՝ վատատեսություն և հեռանկարների բացակայություն: Ֆինանսական խնդիրներ: Մեծ ծախսեր: Բիզնեսն ընդլայնելիս պետք է զգույշ լինել ու խուսափել պարտքերից:

9-10-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կլսեք:

Խեցգետին

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 4-8-ին անձնական արժանապատվության սուր զգացումը, չափավորության պակասը խնդիրներ կստեղծեն գործերում, մասնագիտական կյանքում: Սեփական սխալների պատճառով հեղինակությունը կտուժի: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

9-10-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 4-8-ին ուժեղ փառասիրությունը և ուրիշների հանդեպ անուշադրությունը ինքնամեկուսացման և իրավիճակը չհասկանալուն կհանգեցնի: Լավատեսության ու վատատեսության միջև տատանվելու միտում: Հնարավոր է շահի համար զոհեք սկզբունքները: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում:

9-10-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-8-ին՝ նոր խնդիրներ, ծանր աշխատանք: Բիզնեսը վարելու և պրակտիկ գործերի համար ժամանակի սխալ ընտրություն ու բաշխում: Բիզնեսն ընդլայնելիս արժե զգույշ լինել ու խուսափել պարտքերից, ֆիզիկական ու ֆինանսական ռիսկից:

9-10-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Կշեռք

Ընտրության պահերով ու փոփոխության սպասումներով լի ծանր և անկայուն շրջան է: 4-8-ին՝ դժվարություններ հարաբերություններում, անորոշություն համագործակցության մեջ: Մասնագիտական գործերում հաջողություն ունենալու և նպատակին հասնելու հետ կապված մեծ հույսերը ժամանակավրեպ կլինեն: Աջակցության բացակայություն:

9-10-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Կարիճ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կլինեք: 4-8-ին՝ ծանր աշխատանք, ուժերի կամ ժամանակի պակաս, անհանգստություն: Արտասահմանցիների հետ կապված գործերում զգույշ է պետք լինել: Գործնական ակտիվության նվազում: Դժվարություններ գործատուների հետ:

9-10-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-8-ին մեծ փառասիրությունը և ուժեղ ամբիցիաները, միաժամանակ կողքից վերահսկողությունը, ուրիշի ազդեցության տակ ընկնելը կնյարդայնացնի: Իրավաբանական խնդիրներ կառաջանան, հարկերի հետ կապված դժվարություններ կունենաք: Խնդիրներ մտերիմների ու սիրելիների հետ:

9-10-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-8-ին տանը հոգսեր կառաջանան, որոնցից դժվարությամբ գլուխ կհանեք: Գործերն ավարտելուն կխանգարեն անհանգստությունը, ժամանակի և ուժերի պակասը: Դժվարություններ կունենաք ազդեցիկ դեմքերի աջակցությունը ստանալիս: Հին սխալների պատճառով հեղինակությունը կտուժի:

9-10-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 4-8-ին՝ գործնական ակտիվության նվազում: Դժվարություններ ու կոնֆլիկտներ գործատուների հետ, աջակցության բացակայություն: Անհաջող հանդիպումներ ու զրույցներ:

9-10-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-8-ին առանց անհրաժեշտ նախապատրաստության ուժեղ ամբիցիաներն ու իշխանության ձգտելը կարող է դժվարությունների հանգեցնել: Ֆինանսական գործերում ու բիզնեսում էքստրավագանտ լինելու միտում: Շահի և նպատակահարմարության համար կզոհեք սկզբունքները:

9-10-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   89 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ