...

Մայիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Բուռն ֆինանսական գործունեություն: Գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 5-7-ին կռահող կլինեք, հաջող մտավոր գործունեություն կծավալեք: Լավ օրեր են հեռու և մոտ ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն հարազատներից ու կոլեգաներից:

8-11-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Բիզնեսում հաջող անձնական գործեր կվարեք: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 5-7-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի գիտակցում: Ֆինանսական գործերում հաջողակ կլինեք:

8-11-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարի և առատաձեռն կլինեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի սիրային արկածներ:

Երկվորյակ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 5-7-ին պիտանի ինֆորմացիա կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել ձեր հնարավորությունները: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

8-11-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս հասարակական, գործնական կամ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելիորեն ֆինանսական հնարավորություններ էլ կստեղծվեն:

Խեցգետին

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 5-7-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, բարեհաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Ձեր ծրագրերն իրագործելու համար ճշգրիտ կհաշվարկեք անհրաժեշտ գործողությունները:

8-11-ին հարաբերությունները գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:

Առյուծ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 5-7-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ կգտնեք: Կազմակերպությունները կաջակցեն ձեզ: Հաջողություններ հասարակական գործերում:

8-11-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կապերի և գործերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

Կույս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 5-7-ին ազդեցիկ մարդկանց շրջանում շահավետ կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Ձեր հեղինակությունը կաճի: Առաջընթաց մասնագիտական գործերում:

8-11-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք ձեր խնայողությունները և համատեղ գումարը: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Գործնական առաջարկներ կստանաք:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 5-7-ին՝ լավ բանակցություններ ու հանդիպումներ, հնարավոր է՝ ազդեցիկ, հեղինակավոր մարդկանց մասնակցությամբ կամ նրանց կողմից կազմակերպված:

8-11-ին և՛ ամուսնական, և՛ գործնական հարաբերություններում ներդաշնակություն կլինի: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 5-7-ին՝ կարգուկանոն ու առաջընթաց աշխատանքի մեջ: Լավ օրեր են ճիշտ ախտորոշման ու բուժման համար: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

8-11-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավվում: Լավ տրամադրության շնորհիվ գրավչությունը կաճի: Գեղեցիկ հագուստ ու իրեր ձեռք կբերեք:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 5-7-ին՝ հաջող հանդիպումներ սիրելի մարդկանց հետ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Կարևոր մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները:

8-11-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, առատաձեռնություն: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 5-7-ին՝ լավ լուրեր ու զրույցներ տանը: Ընտանեկան բարեկեցության աճ: Կհանդիպեք հեռվից եկած մարդկանց հետ:

8-11-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանեկան հարաբերությունների բարելավվում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար կարևոր իրեր կգնեք:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 5-7-ին՝ լավատեսական մտածողություն, կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ ու բարձրագույն կրթությամբ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող կարճատև ուղևորություններ:

8-11-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

Ձկներ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 5-7-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տան համար լավ գնումներ կանեք: Ընտանեկան բարեկեցության աճ:

8-11-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Շահավետ առաջարկներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ