...

Մայիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մայիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 6-9-ին հաջող կընթանան ֆինանսական գործերն ու բիզնեսի հետ կապված գործերը: Լավ իրեր ձեռք բերելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կունենաք:

10-12-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող գործնական առաջարկներ:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 6-9-ին՝ բարձր կազմակերպվածություն ու հասուն դիրք: Ազդեցիկ ու փորձառու մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք անձնական նպատակներին: Լավ առաջարկներ կստանաք:

10-12-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ձեր մասին լավ տպավորություն թողնելու համար:

Երկվորյակ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող անսպասելի հոգսեր կառաջանան: 6-9-ին պրակտիկ հոտառությունը կօգնի մասնագիտական գործերում առաջընթացի հասնել: Նպատակին հասնելու ճանապարհին հաջողակ կլինեք: Գործերում կայունություն կլինի, դրանցում վստահություն ձեռք կբերեք:

10-12-ին համակրանքի ու հասկացողության կհասնեք: Բարի և առատաձեռն կլինեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի արկածներ են սպասվում:

Խեցգետին

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 6-9-ին հաջողություններ հեռավոր ուղևորությունների ժամանակ կամ արտասահմանցիների հետ գործերում: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Աջակցություն կոլեկտիվներից ու կազմակերպություններից: Լավ առաջարկներ կստանաք:

10-12-ին՝ ուժեղ ինտուիցիա, ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցելիս հնարավոր է ռոմանտիկ ու գործնական հնարավորություններ ստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ առաջ կգան:

Առյուծ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 6-9-ին մասնագիտական գործերում լավ, ամրապնդող փոփոխություններ կլինեն: Կարևոր մարդկանց աջակցությամբ գործերը բարելավելու, նպատակին հասնելու հնարավորություն կստեղծվի:

10-12-ին՝ գործնական հարաբերությունների զարգացում: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:

Կույս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-9-ին գործընկերություն կհաստատեք փորձառու մարդկանց կամ արտասահմանցիների հետ, անձնական զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ:

10-12-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկում գործերի ու կապերի ընդլայնում: Արտասահմանից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-9-ին աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, պրակտիկ գործերում կհասնեք նպատակին: Առողջությունը կբարելավվի: Համատեղ գործերի լավ արդյունքներ, կամ էլ հաջողությամբ կօգտագործեք ընդհանուր գումարը:

10-12-ին՝ հաջողություններ համատեղ բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր: Նվերներ կստանաք: Գործնական առաջարկներ կլինեն:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 6-9-ին կաճի անձնական արժանապատվության զգացումը, ճանաչման կհասնեք: Կարևոր կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Ռոմանտիկ հարաբերությունների կայունացում և ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

10-12-ին՝ ներդաշնակություն ամուսնական կյանքում ու գործնական հարաբերություններում: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին կազմակերպված կլինեք: Պրակտիկ հոտառությունը կօգնի մասնագիտական ու ֆինանսական առաջընթացի գործում: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը:

10-12-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Առողջության ու լավ տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Գեղեցիկ հագուստ կգնեք:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-9-ին դատող կլինեք: Հաջող հանդիպումներ փորձառու կամ ազդեցիկ մարդկանց հետ: Պարտադրված, բայց հաճելի հանդիպումներ:

10-12-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, առատաձեռնություն ու հասկացողություն: Լավ ժամանակ է հաջող բիզնեսի կամ զվարճանքների համար:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-9-ին՝ ֆինանսական դիրքերի, բիզնեսում գործերի ամրապնդում: Լավ գնումներ կանեք տան համար: Անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:

10-12-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը, տան համար գեղեցիկ իրեր ձեռք կբերեք, հարմարավետություն կստեղծեք: Ընտանիքում հարաբերությունների բարելավում:

Ձկներ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 6-9-ին՝ լավ կազմակերպվածություն, դատող կլինեք: Նպատակին հասնելու գործում առաջընթաց կլինի: Անձնական արժանապատվության զգացումը կաճի: Ճանաչման կհասնեք: Հետաքրքիր գործնական հանդիպումներ են սպասվում:

10-12-ին՝ ներդաշնակ ռոմանտիկ, գործնական ու հասարակական հարաբերություններ: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ: Լավ ընկերախմբով կարճատև, հաճելի ուղևորություններ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ