...

Մեծապատիվ մուրացկանները

Մեծապատիվ մուրացկանները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա անցակետ տեղակայելուն և լրագրողի դիտարկմանը, որ խաղաղությամբ հարցը չի լուծվում, ասել է. «Պատերա՞զմ եք ուզում: Միգուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց միակ տարբերակը խաղաղ բանակցությունների արդյունքում և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելն է: Սրան այլընտրանք չկա»:

«ՉԻ». Si vis pacem, para bellum: Էս դեռ Հին Հռոմի ժամանակներից են քարոզում. խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: 

Մեր իշխանություններն այս հայտնի բանաձևն էլ են ձևափոխել. խաղաղություն ես մուրում, պատրաստվիր մուրացկանության:

Հենց մի բան ես ասում՝ որ Ադրբեջանը սա է արել, այն է արել, այստեղ է մտել, այնտեղ փակել, մենակ մի պատասխան ունեն՝ խաղաղությանն այլընտրանք չկա: Մեկ-մեկ էլ ասում են, թե Ադրբեջանին չպետք է ագրեսիվ գործողությունների առիթ տալ: 

Այսինքն, որ ձեն չհանենք, տարածաշրջանում երկարատև խաղաղություն է հաստատվելու: Չգիտենք՝ ինչ է հաստատվելու, բայց Ադրբեջանն արդեն անցակետ է հաստատել Լաչինի միջանցքում: 

Ուղղակի իմացած եղեք, որ մուրացկանությամբ զբաղվողներին ինչ-որ կռճոններ են տալիս, որ սովից չմեռնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ