...

Մեր կույսը հույսն է, կամ՝ հակառակը

Մեր կույսը հույսն է, կամ՝ հակառակը

Մի խումբ կանայք՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի ներքոստորագրյալ կանայք, ազգայնական ֆեմինիզմի կողմնակիցներ ենք։ Անհնար է Հայաստանում խոսել կանանց իրավունքներից՝ առանց հաշվի առնելու թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը»:

«ՉԻ». Լավ, լավ, հերիք է, այդքան մի ծիծաղեք: Ամոթ է, կողքից ի՞նչ կասեն: Չնայած՝ դուք գիտեք: Ախր անհնար է առանց խնդալու այս տեքստը կարդալ: 

Ստորագրողների շարքերում շատ էին ամերիկահայերը: Այսինքն՝ Ամերիկայից ասում են. գիտե՞ք ինչ, հայաստանցիներ, ձեզ մոտ կանանց իրավունքների խախտումներին ըմբռնումով մոտեցեք, քանի որ թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիք կա: Այսինքն՝ քանի թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիք կա, հայ տղամարդը կարող է քացու տակ գցել կնոջը, քրֆել, ստիպել, որ իրիկունը սկեսրայրի ոտքերը լվա: Քանի որ դա ազգային է, ավանդական, դրանով պետք է դիմագրավենք թուրք-ադրբեջանական սպառնալիքներին:

Առանձին թեմա է, թե ստորագրողների մի մասը ինչպես է ներկայացել. օրինակ՝ «ՏՏ ոլորտի մասնագետ, «Ճառագայթ» ձախ խմբակցության անդամ»: Կամ՝ ««Ակն ընդ ական» վավերագրողների համայնք»: Կան նաև «թատերագետ, պատվախնդիր հայուհի», «ընկերային մարդաբան», «մաթեմատիկոս, Անկախ կայքի խմբագիր»... չէ, Վարդուհի Իշխանյանին եկեք էս ցուցակից հանենք: 

Հետաքրքիր է, որ ազգայնական ֆեմինիստների այս հայտարարության մեջ գոնե մի բառ չկար կուսության պահպանման անհրաժեշտության մասին, ինչն ազգային անվտանգության հարց է, ասենք ձեզ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ