...

Մեր խիզախությունն ուրիշ է

Մեր խիզախությունն ուրիշ է

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն այսօր Երևանում կայացած ասուլիսին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ասել է. «Ձեր կառավարությունը նաև խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր զիջման մասին է խոսում գերմանացի գործիչը: Սենց է՞լ անորոշ վիճակ: 

Էնքան զիջում են արել, որ հիմա մարդ պիտի գլուխ կոտրի, թե որ մեկի մասին է խոսքը:

Ու եթե զիջում անելը խիզախություն է, ստացվում է, որ մեր իշխանությունները վերջին հարյուր տարվա մեջ ամենախիզախ իշխանություններն են: 2020-ից էս կողմ բացառապես քաջություններով են աչքի ընկնում:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ