...

Մի երկու տարի էլ սպասեիք

Մի երկու տարի էլ սպասեիք

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

«ՉԻ». Չենք հասկանում ՀՔԾ-ի նման շտապողականությունը: Մի քիչ սպասեիք, համբերեիք, Մարտի 1-ի գործին առնչվող ինչքան նախկին պաշտոնյա, կեղծարար, խոշտանգող ու հանցագործ կա, Հայաստանից դուրս գային, նոր միանգամից բոլորի նկատմամբ հետախուզում կհայտարարեիք:

Գևորգ Կոստանյանը Ռուսաստանում է, ինչպես՝ Վահագն Հարությունյանը, Միքայել Հարությունյանը: Աշոտ Կարապետյանն էլ էր Ռուսաստանում, արդեն մեռավ: 

Այն բոլոր անձինք, որոնք կասկածվում են Մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություն ունենալու մեջ, Հայաստանից հեռանալու որևէ հնարավորություն չպետք է ունենային: Իսկ հիմա գնացել, Մոսկվայում ոտը ոտին գցել, հարցազրույցներ են տալիս: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ