...

Մի հատ ձեր «հերոսություններից» խոսեք

Մի հատ ձեր «հերոսություններից» խոսեք

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կասկածելի շատ մահեր են եղել, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ 

Եվ ներկայացրել է կասկածելի հանգամանքներում մահացած անձանց ցանկը. Գրիգորի Հայրապետով, Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ), Գեորգի Կուտոյան, Աշոտ Կարապետյան, Հայկ Հարությունյան, Գուրգեն Եղիազարյան, Մանվել Գրիգորյան:

«ՉԻ». Պահ, պահ, պահ: Սա կոչվում է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Քոչարյանականներն արդեն կասկածելի մահերից են խոսում: Մարտի 1-ի ոճրագործությամբ հպարտացել, պրծել են, հիմա էլ անցել են կասկածելի մահերին:

Ընդ որում՝ իրենց ներկայացրած ցանկի մարդկանցից ոչ ոք, գոնե պաշտոնապես, չի սպանվել: Մինչդեռ եթե սկսենք ներկայացնել Ռ. Քոչարյանի օրոք միայն սպանված մարդկանց ցանկը, շատերին կարող է թվալ, թե ժամանակին, բացի հայ-ադրբեջանական պատերազմից, եղել է նաև հայ-քոչարյանական պատերազմ: 

Այս հարձակումը սկսել են, որ մարդիկ հանկարծ չհիշեն, որ Ռ. Քոչարյանը Արցախում իշխանության է եկել Արթուր Մկրտչյանի սպանությունից հետո, իսկ հեռացել՝ մարտի 1-ի զոհերի դիակների վրայով: Իսկ այդ արանքում՝ 1992-2008 թվականներին, միայն մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ, ռազմական գործիչներ են սպանվել Հայաստանում ու Արցախում: Ու դրանք սաղ թողած, Ռուսաստանում մահացած Աշոտ Կարապետյանին են հիշել: 

Հ.Գ. Սա Էդիկ Անդրեասյանին ցույց տվեք, թող նոլ ու ֆազը խփի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2818 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ