...

Մի հատ հեռախոս նվիրեք գեներալին

Մի հատ հեռախոս նվիրեք գեներալին

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս էլ Շուշի տանող ճանապարհի սկզբում ադրբեջանցիները տեխնիկա են կենտրոնացրել՝ իբրև թե ճանապարհն են սարքում։ Մի քանի ժամ փակված է եղել Ստեփանակերտ տանող ճանապարհը, լուրը հասել է խաղաղապահներին։ Ռուստամ Մուրադովը կապ է հաստատել ադրբեջանցի պարետի հետ, որը պատասխանել է, թե՝ լավ ենք անում, մեր ճանապարհը չէ՞, ինչ կուզենք, կանենք։ Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» և հրահանգել ադրբեջանական տեխնիկան ոչնչացնել։ Այդպես էլ արել են՝ ճանապարհը փակած տրակտորը հրել-գցել են ձորը»։

«ՉԻ». Մուրադով ջան, բա մի հատ հեռախոսի եղածն ի՞նչ է, որ չունես. նկարեիր, տարածեիր՝ սիրտներս հովանար:

Դու չունեիր, համհարզներիցդ մեկը կունենար: Այն մեկը, որը Ստեփանակերտում նկարում էր, թե ինչպես ես հայրաբար բռնել ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի ձեռքը, որին կայծակնային արագությամբ այցելեցիր ու արագ փոխանակում կազմակերպեցիր:

Առաջիկա օրերին Մուրադովը կթողնի պաշտոնը, և նրան կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: Առաջին բանը, որ պետք է անի Արայիկ Հարությունյանը, գեներալին մեծ հիշողությամբ ու հզոր մեգապիքսելով հեռախոս նվիրելը պետք է լինի:

Հետաքրքիր է՝ այսպիսի փիառ կազմակերպողները չե՞ն մտածել, որ ընթերցողների մոտ հարցեր կառաջանան, որ նրանց թիրախը չմտածող զանգվածն է, որին առիթ-անառիթ ծաղրում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ