․․․Սըգավոր կանայք, նորաձև կըրթված,
Դեպի գըժանոց լացով վազեցին,
Իրենց սև օրվա տեսիլքից ցընցված՝
Ցընդածի շուրջը կարգով շարվեցին։
ՔՊ-ին վայել քըֆուր-քյաֆարով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված,
Գյադեքն էլ, մանթո, լուռ ու գըլխիկոր
Մընացին մոտիկ կոյկեքին նըստած։
Ողբացին ցընդած ջանդաքի վըրա՝
Անտեր մընացած «Իմ քայլի» մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Քաշած արաղի բակալի մասին,
Եվ նըրա մասին, որ համբալները
Գաղութ գընալիս «Նիկոլ» կըկանչեն,
Անտեր մընացած ուսապարկերը
Քուչեքում պիտի ոռնան, կըլանչեն,
Համեմ ծախողի թուրքական կեպին
Կախիչի վըրա պիտի ցեցոտի,
Բյուջեի փողով ձեռք բերած հեծոն
Չուլանում մընա, ու ժանգը պատի։
Որ սև խավիարի սովորած մալը
Ժանգոտ կաթսայով լոբի կըխաշի,
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը տըխուր կըհիշի․․․