...

Մի քիչ ուշ չե՞ք զարթնել

Մի քիչ ուշ չե՞ք զարթնել

Ամերիկայի հայ դատի գրասենյակը դատապարտել է հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանին՝ «Թուրքական ավիաուղիների» գովազդում նկարահանվելու համար: «Ամոթ Մորգան Ֆրիմանին «Թուրքական ավիաուղիների» համար աշխատելու համար. պետական ավիափոխադրող, որն անօրինական կերպով ծայրահեղական վարձկանների է փոխադրում ամբողջ աշխարհում»,- նշված է ANCA-ի թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

«ՉԻ». Գետինը մտնես, այ Մորգան Ֆրիման: Թու, քու նամուսին: Հլը մի հատ էլ առանց ամաչելու աստծո դեր է խաղում «Բրյուս ամենազորը» ֆիլմում: Օր ու արև չտեսնես: 

Լիովին կիսում ենք Ամերիկայի հայ դատի գրասենյակի վրդովմունքը: Սրանից հետո Ֆրիմանի մասնակցությամբ ֆիլմերը բոյկոտելու ենք:

Մենակ թե մի հարց ունենք Ամերիկայի հայ դատի գրասենյակին. ինչի՞ եք հենց Մորգան Ֆրիմանին հիշել: Բա մյուս վարձկաններին ինչի՞ չեք դատապարտել: 

Տեղյակ ե՞ք, որ «Թուրքական ավիաուղիների» գովազդներում` մինչև Ֆրիմանը, ինչքան հայտնի դեմքեր են նկարահանվել ու նկարահանվում: Լիոնել Մեսին, Կոբի Բրայանտը, Կարոլին Վոզնյացկին, Դիդյե Դրոգբան... Սրանց ինչի՞ չեք խարազանել, անարգանքի սյունին գամել: 

Սա դեռ չհաշված «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», ռուսական «Սպարտակը», արգենտինական «Ռիվեր Փլեյթը», որոնց պաշտոնական հովանավորն ու ավիափոխադրողն է եղել «Թուրքական ավիաուղիները»: Սրանք բոլորը նույնպես նկարահանվել են գովազդներում՝ փողի դիմաց: 

Սա՝ բառիս բուն իմաստով, «քշի Թուրքիա» սերիայից էր: Քնել, քնել, զարթնել են... 

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1919 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ