...

Միայն թե «Շահիդների ծառուղի» չտանեն

Միայն թե «Շահիդների ծառուղի» չտանեն

ՀՀ կառավարությունը մոտ 17,5 մլն դրամ է հատկացրել՝ կազմակերպելու համար 5 հայ փորձագետների այցը Բաքու։ Հիմնավորման մեջ նշվել է, որ «քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»։

«ՉԻ»․ Սա, իհարկե, լավ լուր է։ Այն իմաստով, որ փաստորեն՝ Հայաստանում դեռևս քաղհասարակություն կա։ Մինչդեռ, հաշվի առնելով իշխանությունների հարյուրավոր ապօրինությունների, լրատվամիջոցների դեմ ձեռնարկվող գրոհների և տասնյակ քաղբանտարկյալների առկայության փաստերի վերաբերյալ զրո արձագանքը, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանում քաղհասարակություն կոչվածը վաղուց հոգին ավանդել է։

Ամեն դեպքում՝ հուսով ենք, ադրբեջանական կողմը կպահպանի կոռեկտությունը և քննարկումները չի կազմակերպի անմիջապես այն բանտի մերձակայքում, որտեղ առ այսօր պահվում են հայ պատանդները։ «Հասարակությունների միջև վստահության կառուցման» շուրջ քննարկումներն էլ, հուսանք, չեն սկսի «բարի գալուստ Արևմտյան Ադրբեջանից ժամանած մեր թանկագին հյուրերին» խոսքերով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ