«Առավոտը» հայտնում է, որ հոկտեմբերի 28-ին Իրանի մի քաղաքացի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն է ներխուժել, դրսևորել է ագրեսիվ և ոչ համարժեք վարքագիծ, չի կատարել ոստիկանների օրինական պահանջները, ձեռքով և ոտքերով հարվածել է ոստիկանության պարեկի դեմքին և որովայնին՝ շրթունքի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո նրան ձերբակալել են:
«ՉԻ». Սա և՛ արտառոց է, և՛ զավեշտալի, և՛ խորհրդանշական: Մի հատ խորացեք. Իրանի քաղաքացին Ռուսաստանի դեսպանատանը վնասվածքներ է հասցնում հայ ոստիկանին:
Այս միջադեպը կարծես տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների կամ էլ հայ ժողովրդի պատմության պրոյեկցիան լինի: Այսինքն՝ իրանցին ինչ-որ խնդիր ունի ռուսների հետ, գնում է՝ հարաբերություններ պարզի, արանքում հայն է տուժում: Հայի բախտ: