...

Մինչև կյանքի վերջ տպավորելու է

Մինչև կյանքի վերջ տպավորելու է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ՝ վստահություն հայտնելով, որ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքներով:

«ՉԻ». Մեր մեջ ասած, բոլորն արդեն տպավորված են կատարված աշխատանքներով: Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար այդ տաժանակիր աշխատանքների արդյունքը. Հրապարակի շենքերի ամեն քարի վրա դրանք երևում են: 

Շատ գեղեցիկ, բարոկկո ոճի բոլտերի և ռենեսանսի ժամանակների գայկաների համադրությունը գեղագիտական մեծ հաճույք է պատճառում. ոչ ուտես, ոչ խմես, մենակ նայես դրանց թողած հետևանքներին: 

Գնանք, մոմ վառենք, աղոթենք Աստծուն, որ Տիգրան Ավինյանի պես փոխքաղաքապետ մեզ ուղարկեց: Ընդհանրապես, նրա գալու օրը պետք է տոնական դարձնել և ոչ աշխատանքային, գնալ Հրապարակ, բացառիկ լուսաէֆեկտների ներքո նշել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ