...

Մտածեք, լավ բան ենք առաջարկում

Մտածեք, լավ բան ենք առաջարկում

Երևանի ավագանու այսօրվա նիստի ընդմիջման ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև: Միջանցքում հնչել են հետևյալ արտահայտությունները. «Հլը խոսելու ձևը. քո համար Ծերեթելին չի», «Ընտանիքիդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի»:

«ՉԻ». Սա առայժմ ավագանու երկրորդ նիստն է, և արդեն քննարկում են Ծերեթելի փողոցը բարեփոխելու հարցը:

Կարծում ենք՝ բարեփոխման շրջանակներում ճիշտ կլինի, որ ավագանու նիստերը տեղափոխվեն Ծերեթելի փողոց:

Հա, բա ի՞նչ: Միանգամից բոլոր շահարկումները կվերանան: Էլ չեն կարող ասել. սա քո համար Ծերեթելին չի: Ընտանիքների տեղափոխման հարցերն էլ կլուծվեն:

Պլյուս, մի հատ պահ էլ կա. ոնց հասկացանք, ավագանիները լավ էլ գիտեն Ծերեթելու արժանիքները, նիստերից հետո անմիջապես կարող են օգտվել փողոցի բարիքներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ