...

Մյուս ամիս էլ են գալու

Մյուս ամիս էլ են գալու

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Տավուշի մարզում գտնվող Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրեմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերը փոխանցվելու են Ադրբեջանին:

«Արմենպրեսի» այն հարցին, թե նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:

«ՉԻ». Սա գիտե՞ք՝ ինչի է նման. որ հանցավոր խմբավորման անդամները գալիս են տոնավաճառում խանութ ունեցող առևտրականի մոտ ու ասում, թե էսքան փող պիտի տաս: Կոպիտ ասած՝ վրան «նալոգ» են դնում: Առևտրականն էլ հարցնում է՝ բա իմ քյարը ո՞րն է: Բանդիտներն էլ ասում են՝ քո անվտանգությունը, քեզ ձեռք չենք տա... մինչև հաջորդ ամիս:

Հիմա սահմանազատման այս գործընթացն այդ ռեկետն է հիշեցնում: Ադրբեջանը գալիս, մեր իշխանություններին ասում է՝ էս, էս ու էս գյուղերը պիտի տաս: Կառավարությանը հարցնում են՝ բա մեր քյարը ո՞րն է, ի՞նչ ենք ստանալու, պատասխանում են՝ անվտանգություն կապահովեն, մեզ ձեռք չեն տա, մինչև... 

Մինչև Ադրբեջանը հաջորդ ամիս նորից կգա, նոր «նալոգներ» հավաքելու: Ու սրանք էլ ամեն անգամ մի բան պիտի տան, որ «անվտանգային ռիսկերը նվազեցնեն»:

Մի խոսքով, հերթական հանձնման պրոցեսը գնաց: Անվտանգ կացեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ