...

Նիկոլ Փաշինյանը ոգևորում է անգամ փոփ կատարողներին

Նիկոլ Փաշինյանը ոգևորում է անգամ փոփ կատարողներին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգևավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաև նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Ընդդիմադիր պատգամավորները չեն ստացել պարգևավճար, նրանց օգնականները՝ ևս։ Պարզվում է օգնականներն էլ աշխատանքի չեն գնացել, ուստի՝ զրկվել են պարգևավճարից։

Պարգևավճարի թեման արդեն ոգեշնչում է ստեղծագործողներին։ «Հայաթ պրոջեքթ» խմբի հիթ դարձած «Սիրեմ գը» երգում, օրինակ, տղան սիրած աղջկան սեր է բացատրում՝ իր զգացմունքը նմանեցելով պարգևավճարին, որը չունի ոչ սկիզբ ու ոչ էլ վերջ։ Շուտով այդ թեմայով բանաստեղծություններ կծնվեն ու ֆիլմեր կնկարահանվեն, և Նիկոլ Փաշինյանը իր հերթական 100 փաստերից մեկում կպատմի, թե ինչպես է ինքը նոր գաղափարներով թարմացրել հայ ստեղծագործողների միտքը։ Այնպես որ, էլ չարժե նեղսրտել այս թեմայից։ Չնայած՝ նեղսրտել կարող են, բայց ընդդիմադիրների օգնականները։ Շեֆերը քաղաքական մկաններն են մարզում՝ ԱԺ չգնալով, օգնականներն էլ ակամայից անգործ են մնում։ Ստացվում է՝ բոլորը օգտվում են՝ ԱԺ-ը գումար է խնայում, ընդդիմադիր պատգամավորները թեմա են ունենում խոսելու, և միակ խումբը, որ տուժում է այս իրավիճակում՝ օգնականներն են։ Ազնիվ չէ։

Գոհար Վեզիրյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   283 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ