...

Նոր բացահայտումներ

Նոր բացահայտումներ

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է. «Մենք մեր հետազոտության ժամանակ մեկ ամիս շարունակ այդպես էլ չենք կարողացել իդենտիֆիկացնել Freenews TV-ի խմբագրի կոնկրետ անունը, իսկ ես ավելի քան 20 տարի մեդիադաշտում եմ աշխատում»:

«ՉԻ». Էէ՜, բա եղա՞վ: 20 տարի մեդիադաշտում աշխատողը պետք է տրամաբանորեն գտներ, թե ով է Freenews TV-ի խմբագիրը:

Հիմա ցույց ենք տալիս տրամաբանության շղթան. եթե լրատվամիջոցի անունն ավարտվում է news բառով, ուրեմն, դրա ետևում կանգնած մարդը ժամանակին news անունով մեկ այլ լրատվամիջոցի ետևում է կանգնել:

Իսկ եթե այդ մարդը սիրում է ետևում կանգնել, ուրեմն՝ սիրում է նաև քայլել: Եթե սիրում է քայլել, ուրեմն՝ հիմա խորհրդարանում է աշխատում: Եթե աշխատում է, ուրեմն՝ հոգնում է: Եթե հոգնում է, ուրեմն՝ անձնական բժիշկն է նրան բուժում: Եթե անձնական բժիշկն է նրան բուժում, ուրեմն՝ Հունաստանում է հանգստանում: 

Դալշե. եթե Հունաստանում է հանգստանում, ուրեմն՝ լավ է անում: Եթե լավ է անում, ուրեմն՝ խորհրդարանում թույն պաշտոն ունի: Եթե թույն պաշտոն ունի, ուրեմն՝ ավտո էլ ունի: Եթե ավտո ունի, ուրեմն՝ ճանապարհ է մաշեցնում: Եթե ճանապարհ է մաշեցնում, ուրեմն՝ ախպեր ունի: Եթե ախպեր ունի, ուրեմն՝ ԶԼՄ-ների մասին օրենք է խստացնում: Եթե ԶԼՄ-ների մասին օրենք է խստացնում, ուրեմն՝ մոռանում է գույքի հայտարարագիրը ճիշտ լրացնել: Եթե մոռանում է գույքի հայտարարագիրը ճիշտ լրացնել, ուրեմն՝ զրպարտության համար տուգանքները տասնապատիկ մեծացնում է: 

Դե, իսկ եթե զրպարտության համար տուգանքները տասնապատիկ մեծացնում է, դրա համար մենք իր անունը ստիպված չգիտենք: 20 տարի մեդիադաշտում կաշխատենք, բայց չենք չիմանա:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ