...

Նոր մանիպուլյացիա

Նոր մանիպուլյացիա

Հիմա էլ մանիպուլյացիայի նոր դաշտ են բացել: Ինչպե՞ս կարելի է սիրիացի վարձկաններին կամ Քելբաջարում հանցագործություն կատարած և վաղուց պատիժը կրող դիվերսանտներին հանձնել՝ Ադրբեջանի առաջադրած «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Այս կառավարությունը կլինի, թե հաջորդը, պարտավոր է օր առաջ ընդունել այդ սկզբունքը: Հայ ժողովրդի վերքերը սիրիացի վարձկանների կամ դիվերսանտների՝ հայկական բանտերում մնալը չի բուժելու: Հայ ժողովրդի ցավը կարող է մի փոքր մեղմվել, եթե անմարդկային պայմաններում պահվող հայ գերիները վերադառնան հայրենիք:

Գործող կառավարությունը պարտավոր է օր առաջ ընդունել Ադրբեջանի առաջարկությունը: Չստացվի, որ ժամանակ հետո էլ Փաշինյանը գրի, թե չէր կարող ընդունել այդ պահանջը, որպեսզի իրեն չանվանեն դավաճան կամ Հայաստանի օրենքները ոտնահարող:

Գործող վարչապետը օրը մի քանի իրեն արդարացնող գրառում անելու փոխարեն պետք է վերցնի այդ պատասխանատվությունը և համաձայնվի մեր բանտերում գտնվող թշնամու բոլոր ներկայացուցիչներին վերադարձնել՝ պայմանով, որ դա կանի նաև Ադրբեջանը, այդ թվում՝ կվերադարձնի նաև մինչև պատերազմը գերեվարված մեր քաղաքացիներին:

Օրենքները լավ բան են, բայց իրավական ֆորմալիզմը չպետք է վերջնականապես խորտակի մեր հայրենակիցների ճակատագիրը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ