...

Նոր օրհներգի տեքստն է՛լ «մեկ անձից գնումների» սկզբունքով արեք

Նոր օրհներգի տեքստն է՛լ «մեկ անձից գնումների» սկզբունքով արեք

ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ Ալեն Սիմոնյանի դատողություններին ի պատասխան ներկայացրել էինք մի քանի դիտարկումներ ու անգամ նոր օրհներգի առաջին քառատողի մեր տարբերակն առաջարկել։ Ու քանի որ թեման բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ ստորև ներկայացնում ենք նոր օրհներգի ամբողջական տարբերակը։ Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի «հայրենասիրության նոր մոդելի» շրջանակներում։

Մեր պետություն, ազատ, անկախ,
ԵԱՏՄ ինադու, 
Յուր որդիքը արդ կոչվում են 
Պարտաճանաչ հարկատու։

Ահա, եղբայր, քեզ մի քարտեզ,
Զոր իմ ձեռքով փոխեցի, 
Արտասուքով նորա համար
Կադաստրի թուղթ ուզեցի։

Պահիր նըրան, բայց ո՛չ զենքով՝
Նըվիրական որպես ուխտ, 
Այլ շերեփով, որ կը կոչվի
Ալմաթիի փաստաթուղթ։

Ամենայն տեղ ԱԱՀ-ը մի է, 
Ուր էլ բիզնեսըդ բացվի,
Բայց երանի՝ ով յուր երկրի

Հարկայինին կը մուծվի։

Հուսով ենք՝ ընթերցողները նույնպես կառաջարկեն իրենց տարբերակները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ