...

Նոր տարվա և հունվարի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոր տարվա և հունվարի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նոր տարվա գիշերը ձեզ կուրախացնեն սիրելիների բարձր տրամադրությունը, ընտանեկան բարեկեցության հասնելու հույսերն ու գեղեցիկի նկատմամբ զգայունակության աճը: 

Տարվա առաջին կեսին կարող եք ֆինանսական գործերի բարելավման, լավ գնումների, հաջող բիզնեսի հույս ունենալ: Տարվա երկրորդ կեսին հաջող ուղևորություններ, գործունեության նոր ոլորտներ, գիտելիքների ընդլայնում, հաջող ու շահավետ ծանոթություններ են սպասվելու:

Հունվ. 3-7-ին ձգձգումներից հետո գումար կստանաք: Ընտանեկան բարեկեցություն: Կազատվեք որոշ խնդիրներից ու հոգսերից:

Ցուլ

Նոր տարվա գիշերը ձեզ կուրախացնեն և՛ անձնական կյանքում, և՛ ֆինանսական ոլորտում նկատվող դրական փոփոխությունները, ընտանեկան բյուջեի համալրումը:

Տարվա առաջին կեսին կարող եք հաջողություն ակնկալել անձնական նախաձեռնությունները, ծրագրերը իրագործելու, սեփական հնարավորություններն ընդլայնելու հարցերում: Տարվա երկրորդ կեսին նյութական վիճակի բարելավման և գործունեության նոր ոլորտների հույս կարող եք ունենալ:

Հունվ. 3-7-ին՝ խնդիրները ճշգրիտ դնելու և դրանց լուծման ուղիները գտնելու ունակություն: Աջակցություն կստանաք հաստատություններից ու փորձառու ընկերներից:

Երկվորյակ

Նոր տարվա գիշերը կուրախացնեն մտերիմ մարդկանց բարությունը և ուշադրությունը, շուրջն իշխող գեղեցկությունն ու ներդաշնակությունը:

Տարվա առաջին կեսին հաջողությունը կարող է գալ այնտեղից, որտեղից չէիք սպասում: Տարվա երկրորդ կեսին կարող եք հույսներդ ինքներդ ձեզ վրա դնել ու իրագործել անձնական ծրագրերը, ձեր զարգացման հետ կապված ծրագրերը:

Հունվ 3-7-ին հաջողակ լինելը, ազդեցիկ մարդկանցից ստացած լավ խորհուրդները, լավատեսության ու զգուշության միջև հավասարակշռության հասնելը հաջողություն կբերեն ֆինանսական գործերում ու կարևոր հարաբերություններում:

Խեցգետին

Նոր տարվա գիշերը ուրախ տրամադրություն կունենաք տոնական սեղանից ու զարդարանքից, հարազատ ու սիրելի մարդկանց ներկայությունից: Ամանորյա գիշերը դուք ամենաշատն եք ուշադրության կենտրոնում լինելու:

Տարվա առաջին կեսին լավ նորություններ ու փոփոխություններ են սպասվելու: Տարվա երկրորդ կեսին հաջողություն կլինի այն ոլորտներում, որտեղ այն ամենաքիչն էր ակնկալվում:

Հունվ. 3-7-ին ինքնավստահությունը, ամուր սկզբունքները, ձեզ լավ դրսևորելու և իշխանություն ունեցող մարդկանցից աջակցություն ստանալու ունակությունը նոր հեռանկարներ կբացեն, հասարակական գործերում առաջընթաց կապահովեն: Արտերկրից լավ լուրեր կստանաք:

Առյուծ

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանիքում իշխող ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը, ձեր կողքին գտնվող բարի ու սիրելի մարդիկ, երեխաների վարքը:

Տարվա առաջին կեսին հաջողություններ են սպասվում մասնագիտական գործերում, աշխատանքի մեջ, նոր նախաձեռնություններում, ձեր զբաղեցրած դիրքերը կբարելավվեն: Տարվա երկրորդ կեսին լավ առաջարկներ ու նոր նախաձեռնություններ են սպասվում:

Հունվ. 3-7-ին պատասխանատվությունը, բարդ իրավիճակներում ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը, իմաստնությունն ու փորձը, հաջողակ լինելը կօգնեն առաջ մղել գործերը, աջակցություն ստանալ իշխանություն ունեցող մարդկանցից:

Կույս

Նոր տարվա գիշերը դուք ամենից զրուցասերը կլինեք: Կուրախացնեն ընտանիքում իշխող ներդաշնակությունն ու բարեկեցությունը, բարությունն ու հարմարավետությունը:

Տարվա առաջին կեսին ձեր զարգացման, հեռավոր ուղևորությունների, աշխատանքի մեջ առաջխաղացման համար հնարավորություններ կստեղծվեն: Տարվա երկրորդ կեսին աշխատավայրում, մասնագիտության մեջ բարձր դիրքի և կարևոր նպատակի հասնելու հնարավորություն կլինի:

Հունվ. 3-7-ին կարևոր մարդկանց հետ ծանոթությունը, հուսալի գործընկերներ գտնելը նախաձեռնություններում հաջողություն կբերեն ու կընդլայնեն ձեր հնարավորությունները: Արտերկրից հրավեր կստանաք կամ ուղևորություններ կկատարեք:

Կշեռք

Նոր տարվա գիշերը կուրախացնեն հնարավոր է հեռվից եկած հարազատների հետ հաճելի շփումները, ուրախ զրույցները, շուրջն իշխող բարությունն ու հարմարավետությունը: 

Տարվա առաջին կեսին դուք մյուսներից վաղ կնկատեք սպասվող փոփոխությունները և տարվա երկրորդ կեսին կկարողանաք այդ փոփոխություններից ձեզ համար շահ քաղել, առաջխաղացման ու զարգացման նոր հնարավորություններ գտնել:

Հունվ. 3-7-ին երկարաժամկետ գործերի վրա համառ աշխատանքը, բիզնեսում կայուն առաջընթացը լավ փոփոխություններ և ինքնավստահություն կբերեն:

Կարիճ

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանիքի նյութական ու բարոյական բարեկեցությունը, հաջող գնումները, հարմարավետությունը:

Տարվա առաջին կեսին կարող եք հաջողություններ ու փոփոխություններ ակնկալել, որոնք կբերեն ուրիշները, գործընկերները, ամուսինները, և տարվա երկրորդ կեսին հնարավոր են նկատելի փոփոխություններ:

Հունվ. 3-7-ին շփման ավելի բարձր շրջանակներ մտնելու հնարավորություն կլինի, շահավետ գործընկերներ կգտնեք, ռոմանտիկ հարաբերություններ կհաստատեք: Արտաքին պայմանները լավը կլինեն:

Աղեղնավոր

Նոր տարվա գիշերը ուրախություն կբերեն իրականացած հույսերը, ուրախությունը ձեր ներսում կծնվի և դուրս կհորդա ձեզանից:

Տարվա առաջին կեսին կարող եք առողջության կամ աշխատանքի հետ կապված հաջողություն կամ փոփոխություններ ակնկալել: Տարվա երկրորդ կեսին հաջող հարաբերություններ կունենաք, լավ գործընկերներ կգտնեք, կամ իրադարձությունների հաջող ընթացք կլինի:

Հունվ. 3-7-ին ընտանիքում սեփական դիրքերի ամրապնդումը, ինքնավստահությունն ու լավ հոտառությունը աշխատանքի հետ կապված գործերում կոնկրետ փոփոխություններ կբերեն, տանը բարեկեցություն կստեղծեն: Նրանց համար, ովքեր թույլ են, անառողջ կամ էլ հոգ են տանում իրենց առողջության մասին, այս շրջանը առողջության բարելավման հետ է կապված լինելու:

Այծեղջյուր

Նոր տարվա գիշերը կկարողանաք լիակատար թուլանալ: Ուրախություն, իհարկե, կլինի, բայց դժվար կլինի հասկանալը, թե կոնկրետ ինչից: Հնարավոր է՝ շուրջը իշխող ներդաշնակությունից ու բարեկեցությունից:

Տարվա առաջին կեսին կարող են իրագործվել անձնական ծրագրերը և առևտրի, աշխատանքի հետ կապված գաղափարները: Տարվա երկրորդ կեսին կարող եք հաջողություններ ակնկալել աշխատանքի մեջ, առողջությունը կբարելավվի:

Հունվ. 3-7-ին շահավետ ծանոթություններն ու հանդիպումները, կարևոր մարդկանց աջակցությունը մեծ հեռանկարներ կբացեն սեփական գործերի բարելավման, հեղինակության աճի մեջ: Հաճելի զվարճանքներ ու միջոցառումներ շատ կլինեն:

Ջրհոս

Նոր տարվա գիշերը կուրախացնեն տանը տիրող հանգստությունն ու հարմարավետությունը, կյանքի հանդեպ լավատեսական հայացքը և ընկերները, որոնք կգան շնորհավորելու:

Տարվա առաջին կեսին կարող եք հաջողության և տանը, ընտանիքում լավ փոփոխությունների հույս ունենալ: Տարվա երկրորդ կեսին կարող են իրագործվել անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները: Հաջողակ կլինեք սիրո մեջ և երեխաների հետ կապված գործերում:

Հունվ 3-7-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում ճշգրտությունն ու պատասխանատվությունը ուրախություն ու բարեկեցություն կբերեն տուն: Ընտանիքում լավ փոփոխություններ են սպասվում: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ:

Ձկներ

Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընտանեկան բարեկեցությունը, սեփական ցանկությունների իրագործումը, տանը իշխող սերն ու հոգատարությունը: Հնարավոր է Նոր տարին դիմավորեք տանից հեռու:

Տարվա առաջին կեսին կարող եք հաջողության հույս ունենալ նոր նախաձեռնություններում, գործունեության նոր ոլորտներում, ուղևորությունների հարցում: Տարվա երկրորդ կեսին ընտանիքում գործերը կբարելավվեն, կլուծվեն ընտանիքում եղած խնդիրները:

Հունվ. 3-7-ին շփման նոր շրջանակներ կգտնեք, նոր հետաքրքրություններ ձեռք կբերեք կամ ուղևորություն կկատարեք: Լավ խոստումներ ու նորություններ կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4072 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ