Խոյ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-14-ին դատող ու կռահող կլինեք: Իրերի հանդեպ փիլիսոփայական հայացք: Կշփվեք արտերկրից ժամանած հարազատների կամ արտասահմանցիների հետ: Կհետաքրքվեք արտասահմանյան ամեն ինչով: Ակտիվորեն կպաշտպանեք ձեր սկզբունքները: Լավ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից:
15-16-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Ցուլ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից ու ամուսիններից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 10-14-ին՝ իրերի հանդեպ քննադատական հայացք, կասկածամտություն, ինչի պատճառով հնարավոր են վեճեր: Համատեղ ֆինանսական գործերի, հարկերի ու վարկերի հետ կապված ուղևորություններ ու շփումներ: Շահի հանդեպ լավ հոտառություն:
15-16-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Երկվորյակ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-14-ին՝ ակտիվ բանակցություններ, հակված կլինեք համառորեն պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Կհանդիպեք նախաձեռնող, գործունյա գործընկերների հետ: Հնարավոր են վեճեր:
15-16-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-14-ին՝ գործնական ակտիվություն: Գործերում և աշխատավայրում խնդիրներն արագ լուծելու ձգտում կունենաք: Անսպասելի մանրուքները մեծ էներգիա կխլեն: Շփումներ գործատուների, ղեկավարության հետ: Առողջությունը վտանգի չենթարկելու համար լավ է չլարվեք:
15-16-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
Առյուծ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-14-ին ձեր գաղափարներն ու ծրագրերը ակտիվորեն կներկայացնեք ուրիշներին: Հանդիպումներ ու զրույցներ սիրելիների հետ: Հնարավոր է ստիպված լինեք ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներին: Վճռականություն գործողություններում:
15-16-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով, կենցաղային խնդիրներով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Կույս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 10-14-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ, հարազատների մասին հոգ տանելու անհրաժեշտություն կլինի, միաժամանակ որոշումներ ընդունելիս շտապողականություն և հուզականություն կնկատվի: Տանը կարգուկանոն հաստատելու ձգտում: Տնային պայմանները բարելավելու գաղափարներ ու ծրագրեր կունենաք:
15-16-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Կշեռք
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 10-14-ին՝ գիտելիքների, տեղեկատվության և շփումների ակտիվ փնտրտուք: Շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Անձնական հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հնարավոր են աշխատանքի առաջարկներ:
15-16-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
Կարիճ
Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 10-14-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ: Վեճեր ֆինանսական հարցերով, բիզնեսում մրցակցության սրացում: Նախաձեռնող կլինեք: Կհետաքրքրվեք այնպիսի ինֆորմացիայով, որից շահ կա:
15-16-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Աղեղնավոր
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 10-14-ին կռահող ու ինքնավստահ կլինեք, հստակ կծրագրեք գործերը: Սեփական գաղափարներն ակտիվորեն արտահայտելու, ուրիշների կարծիքը չլսելու հակվածություն: Որոշակի անհանգստություն ու շտապողականություն գործերում: Հաճախակի շփումներ հարազատների հետ: Գնումներ, հիմնականում՝ ձեզ համար:
15-16-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Այծեղջյուր
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-14-ին գերզգայուն կլինեք: Հույզերի ազդեցության տակ կգործեք: Անհանգիստ մտքեր ու երկար մտորումներ: Ծրագրած ոչ բոլոր հանդիպումները կկայանան: Ակտիվությունը կարող է անօգուտ լինել ինֆորմացիայի բացակայության կամ պակասի պատճառով:
15-16-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ ընտանիքի բարօրությանն ուղղված աշխատանք: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Ջրհոս
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 10-14-ին՝ ապագայի, հեռանկարների մասին մտորելու, դատելու հակվածություն: Կռահող կլինեք: Ակտիվ շփումներ ընկերների, գործեր՝ կազմակերպությունների հետ: Հետաքրքիր լուրեր կստանաք: Բայց հնարավոր են իմպուլսիվ որոշումներ: Հաջողություններ հասարակական գործերում:
15-16-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կլսեք:
Ձկներ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 10-14-ին՝ լավ գործնական, մասնագիտական կամ քաղաքական ակտիվություն: Դրված ծրագրերը կատարելու և խնդիրները լուծելու վճռականություն: Կապեր գործատուների, ղեկավարության հետ: Գործերում կօգնեն հարազատները, կամ ինքներդ ստիպված եք լինելու հոգ տանել մտերիմների մասին: Հնարավոր են վեճեր մասնագիտական ու քաղաքական հարցերով:
15-16-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին: