...

Նոյեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին՝ ծանր աշխատանք ու պարտականություններ: Աշխատավայրում ստուգումներ կլինեն: Սառնություն ղեկավարության կամ կարևոր անձանց կողմից: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: Հնարավոր է ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները:

14-17-ին՝ անսպասելի դժվարություններ ֆինանսական գործերում, համատեղ բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 11-13-ին կանհանգստացնեն հին, անավարտ գործերը: Դժվարություններ ընկերների, կազմակերպությունների հետ հարաբերություններում: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ:

14-17-ին՝ ազատության ծարավ, տարօրինակ ու անկանխատեսելի վարք հասարակության, գործընկերության մեջ: Ընկերություն կհաստատեք, կհանդիպեք ինքնատիպ մարդկանց հետ: Գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխությունների ցանկություն կունենաք:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին՝ բարդ հարաբերություններ շրջապատողների հետ: Անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Սառնություն կարևոր մարդկանց հետ հարաբերություններում:

14-17-ին չնախատեսված իրավիճակները կարող են արգելակել գործերը: Գործունեության անսպասելի փոփոխություն: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-13-ին՝ արգելակում գործերում, աշխատավայրում հեռանկարների բացակայություն: Ղեկավարության և կարևոր անձանց հետ հարաբերությունները կբարդանան: Ձգձգումներ արտերի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:

14-17-ին՝ ազատության ծարավ, հեղինակություններ չեք ընդունի: Անկանխատեսելի վարք հասարակության մեջ, շփումներ ոչ հուսալի մարդկանց հետ: Անկայունություն ռոմանտիկ հարաբերություններում:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-13-ին ուրիշների հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք, կմասնակցեք հարաբերություններ պարզելուն: Գերծանրաբեռնվածություն աշխատավայրում: Գործողություններում ազատության բացակայություն:

14-17-ին աշխատավայրում անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել տնային գործերն անելուն: Տրամադրության անսպասելի տատանումները, չմտածված գնումները ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կդառնան:

Կույս

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 11-13-ին՝ անհանգստություն, սառնություն հարաբերություններում: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում: Տնային հոգսերը ծանրաբեռնվածության և դրա արդյունքում առողջության վատացման պատճառ կդառնան: Անհաջող բանակցություններ:

14-17-ին՝ հնարավոր են անակնկալ պատահարներ ճանապարհին: Հեռվից ինֆորմացիա կստանաք: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները կխախտվեն: Կրթության գործընթացում խնդիրների կհանդիպեք:

Կշեռք

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն, ամեն ինչում շահ կփնտրեք: 11-13-ին՝ վատատեսություն, անհանգստություն, ձգձգումներ շփումներում: Կարգապահության ու կազմակերպվածության պակասը կանդրադառնա աշխատանքի վրա: Դժվարություններ ուղևորությունների ժամանակ: Սառնություն հարազատների հետ հարաբերություններում:

14-17-ին՝ անսպասելի խնդիրներ ֆինանսական գործերում: Համատեղ ֆինանսները, հարկերն ու վարկերը կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 11-13-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Դժվար կլինի գնել այն, ինչ ուզում եք: Ինչ-որ միջոցառումների վրա մեծ ծախսեր կանեք: 

14-17-ին ընկերների, կազմակերպությունների անսպասելի միջամտությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կփոխեն ծրագրված գործերի ընթացքը: Տարօրինակ մարդկանց հետ ընկերություն կհաստատեք:

Աղեղնավոր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 11-13-ին տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց մասին լուրջ պիտի մտածեք: Գործողություններում ազատության պակաս կլինի: Ընտանիքում տհաճ զրույցներ կլինեն: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա: 

14-17-ին աշխատավայրում տարօրինակ իրադարձությունները կամ չնախատեսված մանրուքները կարող են արգելակել գործերի զարգացումը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Տրամադրության և ինքնազգացողության տատանումներ:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 11-13-ին՝ անհանգստություն, ձգձգումներ ճանապարհին: Վատ օրեր են ինտենսիվ մտավոր կամ կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա:

14-17-ին կձգտեք ազատության ու միաժամանակ կախվածության մեջ կհայտնվեք սիրելիներից, ընկերներից կամ կոլեկտիվներից: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 11-13-ին՝ ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Տհաճություններ պետհիմնարկների կամ պետկազմակերպությունների հետ: Գումար ստանալիս ձգձգումներ: 

14-17-ին հնարավոր է ստիպված լինեք կիսվել անսպասելի տնային գործերի, ընտանեկան հոգսերի և աշխատանքային պարտավորությունների միջև: Ընտանեկան հարաբերություններում փոփոխությունների ցանկություն կունենաք, կուզենաք փոխել ընտանեկան մթնոլորտը:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 11-13-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալը ուշադրություն ու կարգապահություն կպահանջի: Դժվարություններ ղեկավարության ու պաշտոնյաների հետ հարաբերություններում: Վատ օրեր են լարված մտավոր աշխատանքի համար:

14-17-ին հարազատների պատճառով ուղևորությունը կարող է հետաձգվել, կամ էլ չծրագրված ուղևորություններ կկատարեք: Անսպասելի լուրեր: Արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում տարօրինակ իրադարձություններ կլինեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ