...

Նոյեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 13-15-ին՝ անսպասելի խնդիրներ ֆինանսական գործերում: Ընդհանուր ֆինանսները, վարկերը ու պարտքերը կոնֆլիկտների պատճառ կդառնան:

16-19-ին՝ իրերի և գործերի գոյություն ունեցող կարգը փոխելու ակտիվ ձգտում: Իշխանության ծարավ, կամքի մեծ ուժ: Սակայն վճռական ու հակասական գործողությունները կարող են դժվարությունների հանգեցնել:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 13-15-ին՝ ազատության ծարավ: Տարօրինակ, անկանխատեսելի վարք հասարակության մեջ: Ընկերություն, հանդիպումներ ինքնատիպ մարդկանց հետ: Գործնական և ռոմանտիկ հարաբերություններում փոփոխության ցանկություն կունենաք:

16-19-ին՝ ակտիվություն համագործակցության մեջ, մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Մրցակցություն՝ իշխանության հասնելու համար: Ակտիվ գործընկերների փնտրտուք:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին անկանխատեսելի իրավիճակները կարող են արգելակել գործերը: Գործունեության անսպասելի փոփոխություն: Նոր ծրագրեր: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին:

16-19-ին ինքնավստահ ու ագրեսիվ կլինեք աշխատավայրում ձեր հետաքրքրություններն առաջ տանելիս, ծրագրերն իրագործելիս: Բարձր աշխատունակություն: Սակայն շտապողականությունն ու իմպուլսիվությունը կարող են սխալների հանգեցնել:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 13-15-ին կձգտեք ազատության, չեք ուզենա ենթարկվել հեղինակություններին: Անկանխատեսելի վարք հասարակության մեջ, ընկերություն կանեք անվստահելի մարդկանց հետ: Անկայունություն ռոմանտիկ հարաբերություններում:

16-19-ին՝ կամքի մեծ ուժ և համառություն: Ինքնավստահություն, կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Հեղինակության աճ: Ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 13-15-ին աշխատավայրում ու մասնագիտական գործերում անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել տնային պարտականությունների կատարմանը: Տրամադրության կտրուկ փոփոխությունները, չմտածված արարքները ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ:

16-19-ին՝ անձնական մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն տնային գործերում: Ընտանեկան հարաբերություններում առաջնորդի դերը ստանձնելու, հարազատների ու մտերիմների վրա ճնշումներ բանեցնելու ձգտում: Ձեր իմպուլսիվ գործողությունները կարող են դուր չգալ շրջապատողներին:

Կույս

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 13-15-ին հնարավոր են անակնկալներ ճանապարհին, հեռվից լուրեր կստանաք: Կբարդանան ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները: Սովորելու հետ կապված խնդիրներ կլինեն:

16-19-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր հայացքներն ու գաղափարները: Ինտելեկտով փայլելու ձգտում կունենաք: Շատ ուղևորություններ կկատարեք, հնարավոր է դրանք խառնաշփոթի մեջ անցնեն: Հանդիպումներ հարազատների հետ:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: 13-15-ին՝ անսպասելի դժվարություններ ֆինանսական գործերում, համատեղ բիզնեսում: Հարկերի, վարկերի, պարտքերի հետ կապված խնդիրներ: Մոլախաղերը և ոչ խելամիտ սպեկուլյացիաները կսնանկացնեն:

16-19-ին՝ ակտիվություն պրակտիկ գործերում: Մրցակցության ոգի բիզնեսում: Իմպուլսիվ ծախսեր:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 13-15-ին ընկերների, կազմակերպությունների միջամտությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կփոխեն գործերի ընթացքը, կազդեն անձնական ծրագրերի վրա: Տարօրինակ մարդկանց հետ ընկերություն կհաստատեք:

16-19-ին ակտիվ կլինեք: Կամքի մեծ ուժ: Մեծ ուժեր ներդնելու տեղ կփնտրեք: Կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 13-15-ին աշխատավայրում տարօրինակ իրադարձությունները կամ չնախատեսված մանրուքները կարող են արգելակել գործերի զարգացումը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Տրամադրության և ինքնազգացողության տատանումներ:

16-19-ին դժվարություններ կունենաք ձեր պոտենցիալն իրացնելիս: Ստիպված եք լինելու գաղտնի գործել: Կողմնակի իրադարձությունները կարող են շեղել անձնական գործերից:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 13-15-ին ազատության մեծ ձգտում կունենաք ու միաժամանակ կախվածության մեջ կհայտնվեք սիրելիից, ընկերներից կամ կոլեկտիվներից: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում:

16-19-ին ուժերը ներդնելու համար ակտիվորեն նոր ուղղություններ կփնտրեք: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվում ձեզ վրա առաջատարի դերը ստանձնելու ձգտում կունենաք:

Ջրհոս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 13-15-ին ստիպված եք լինելու կիսվել տնային հոգսերի և աշխատանքային պարտականությունների միջև: Ընտանեկան հարաբերություններում փոփոխություններ անելու, տանը միջավայրը փոխելու ձգտում կունենաք: 

16-19-ին՝ մեծ փառասիրություն և ինքնավստահություն: Նպատակին հասնելու, աշխատավայրում դիրքերն ամրապնդելու ձգտում կունենաք: Ղեկավարությանը ձեր օգտին տրամադրելու հնարավորություն կունենաք, կստիպեք լսել ձեր կարծիքը: 

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 13-15-ին չծրագրված կամ ծրագրված ուղևորությունները կարող են հետաձգվել հարազատների պատճառով: Անսպասելի լուրեր կստանաք: Կրթության հետ կապված խնդիրներ: 

16-19-ին՝ նոր գաղափարների ակտիվ փնտրտուք, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ազդեցիկ մարդկանց մոտ աջակցություն կփնտրեք ձեր հնարավորություններն ընդլայնելու համար: Հաջող գործեր արտերկրում կամ արտասահմանցիների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ