Խոյ
Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-20-ը լավ օրեր են, տանը և ընտանեկան հարաբերություններում հաջող փոփոխություններ տեղի կունենան: Ինքնավստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
21-23-ին ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներից ելք գտնել, լուծել հին խնդիրները: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Ցուլ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-20-ը հաջող օրեր են: Հանդիպումները և ուղևորությունները կուրախացնեն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ: Հաջող համագործակցություն:
21-23-ին շփումներում հստակություն կլինի: Հուսալի գործընկերներ գտնելու հնարավորություն: Կարևոր մարդիկ, պաշտոնյաները կաջակցեն: Հեռանկարների հետ կապված լավ նորություններ:
Երկվորյակ
Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 17-20-ը հաջող օրեր են: Լավ հարաբերություններ ընկերների, կոլեգաների հետ: Աշխատավայրում գործերի բարելավում, լավ կընթանան ֆինանսական գործերը: Հաջող գնումներ:
21-23-ին՝ պրակտիկ մտածողություն, լավ կծրագրեք գործերը: Աշխատավայրում դիրքերի ամրապնդում, աջակցություն ղեկավարությունից: Աշխատավայրում առաջխաղացման համար հաջողությամբ կօգտագործեք ձեր գիտելիքները: Կհետաքրքրվեք ձեր սննդակարգով ու առողջությամբ:
Խեցգետին
Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-20-ը բարեհաջող օրեր են: Անձնական հեղինակության աճ, ճանաչում: Ուրախության և հաջողության պահեր: Հաճելի հանդիպումներ սիրելի մարդկանց հետ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
21-23-ին՝ թեթև շփումներ, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց հետ: Լավ կընթանան արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Կարիերայի համար լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն կհայտնվի: Պիտանի խորհուրդներ կստանաք:
Առյուծ
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-20-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ ու հաջողության պահեր:
21-23-ին՝ ընտանեկան խնդիրների հաջող լուծում, անշարժ գույքի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:
Կույս
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-20-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից ու կազմակերպություններից, հաջողություններ ուղևորությունների և ծանոթությունների ժամանակ: Լավ նորություններ:
21-23-ին պրակտիկ մտածողությունը կօգնի համագործակցություն ու շահեկան կապեր հաստատելիս: Լավ խորհուրդներ կստանաք: Հաջող կարճատև ուղևորություններ:
Կշեռք
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-20-ը լավ օրեր են: Ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ բիզնեսում: Աջակցություն կստանաք:
21-23-ին՝ կոնկրետ, պրակտիկ մտածողություն, որը կօգնի առաջ մղել գործերը, հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ֆինանսական գործերում: Լավ առաջարկներ: Շահեկան բանակցություններ:
Կարիճ
Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 17-20-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ առաջարկներ կստանաք: Անձնական նախաձեռնություններում հաջողակ կլինեք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:
21-23-ին՝ պատասխանատվություն հարաբերություններում: Լավ կծրագրեք գործերը: Գաղափարները պրակտիկայում կիրառելու հնարավորություն կլինի: Ցանկությունների իրագործում: Կկարողանաք ձեր մասին լավ տպավորություն թողնել:
Աղեղնավոր
Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 17-20-ին հաջող պատահարը կօգնի որոշ հին խնդիրներ լուծել: Հաջողակ կլինեք: Համատեղ բիզնեսում գործերի բարելավում:
21-23-ին՝ լավ գործեր տանը, ընտանիքում հանգիստ մթնոլորտ կլինի: Տնային գործերի հաջող ծրագրում: Կարևոր զրույցներ տանը: Օգնություն բարեկամներից:
Այծեղջյուր
Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-20-ը հաջող օրեր են: Մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Նոր նախաձեռնություններում ազդեցիկ մարդիկ կաջակցեն: Ազդեցիկ անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցության փնտրտուք:
21-23-ին՝ շահավետ հանդիպումներ, հաջող ուղևորություններ: Կարիերայի համար անհրաժեշտ գիտելիքներ ու ինֆորմացիա կստանաք: Աջակցություն ու լավ առաջարկներ ընկերներից: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Ջրհոս
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-20-ին՝ հաջողություններ ու առաջընթաց մասնագիտական գործերում, կարիերայում, աշխատանքի մեջ: Կհասնեք կարևոր նպատակի: Աջակցություն ղեկավարությունից:
21-23-ին՝ գործնական կլինեք: Հաջող առևտուր, գումարը խնայելու հնարավորություն: Ֆինանսական գործերի հետ կապված պայմանագրեր ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ:
Ձկներ
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 17-20-ը լավ օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ դեմքերից ու կազմակերպություններից: Երջանիկ պահեր սիրո մեջ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հաջողություններ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Ձեզ լավ դրսևորելու, հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն:
21-23-ին՝ պրակտիկ մտածողություն: Աշխատավայրում դիրքերն ամրապնդելու համար հատուկ պատրաստություն կամ կրթություն ստանալու հնարավորություն կհայտնվի: Գաղափարները պրակտիկայում կիրառելու հնարավորություն: Պիտանի խորհուրդներ կստանաք: