...

Նոյեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-20-ին աշխատանքի կամ շփումների հետ կապված գաղափարները կարող են մշուշոտ լինել ու չիրագործվել: Սխալ կմեկնաբանեք փաստերը, ցրված կլինեք: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված խնդիրներ:

21-24-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ազդեցիկ դեմքերից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Ցուլ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-20-ին՝ ֆինանսական խնդիրներ: Ուրիշների հետաքրքրություններից կախվածության պատճառով դժվարություններ կունենաք բիզնեսում մեծ ծրագրերն իրագործելիս: Անիրական ներդրումներ համատեղ բիզնեսում: Հարկերի, վարկերի, պարտքերի հետ կապված խնդիրներ:

21-24-ին բիզնեսի կազմակերպման, կայունացման կամ ֆինանսական գործերի վիճակը բարելավելու հետ կապված գաղափարներ կունենաք: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն կարևոր մարդկանցից կամ հին ընկերներից:

Երկվորյակ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-20-ին ավելորդ լավատեսությունն ու ինքնավստահությունը կարող են խնդիրներ ստեղծել շփման, գործընկերության մեջ, գործարքներ ու պայմանագրեր կնքելիս: Բարեկամների հետ տարաձայնություններ կլինեն:

21-24-ին գումարը կարող է կարևոր հարցեր լուծել: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Խեցգետին

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-20-ին հակված կլինեք երազկոտության, ցրված կլինեք, ինչի պատճառով էլ աշխատավայրում, գործերը ծրագրելիս խնդիրներ կառաջանան: Մանրուքներն ու փոքրիկ անհաջողությունները կարող են շատ նյարդայնացնել, վնասել առողջությանը:

21-24-ին՝ շահավետ գործընկերության լավ հնարավորություններ կստեղծվեն, հնարավոր է՝ արտասահմանցիների կամ հեռվում ապրող բարեկամների հետ:

Առյուծ 

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման բարենպաստ շրջան կսկսվի: 18-20-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունն ու ինքնավստահությունը կարող են խնդիրներ ստեղծել ընկերների, կոլեկտիվների հետ հարաբերություններում: Անձնական ազատության ցանկությունը կազդի սիրելիների հետ հարաբերությունների վրա:

21-24-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, կատարված աշխատանքի դիմաց գումար կստանաք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

Կույս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-20-ին՝ անսպասելի արձագանք խոսքերին ու գերզգայունություն, հատկապես հարազատների հետ շփվելիս: Ստիպված եք լինելու կիսվել ընտանեկան հոգսերի և աշխատանքային պարտականությունների միջև: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

21-24-ին կամրապնդեք հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Պիտանի գործընկեր կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կշեռք

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-20-ին մանր-մունր գործեր, ավելորդ զրույցներ ու խառնաշփոթ շատ կլինի, ինչն անհասկանալի կլինի, կշեղի կարևոր ծրագրերից: Կարգելակվեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Կարևոր ինֆորմացիայի բացակայություն:

21-24-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Տնային գործերը կարգի բերելու, ընտանեկան բարեկեցություն ստեղծելու ուղղությամբ քայլեր կանեք:

Կարիճ

Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-20-ին ոչ խելամիտ կերպով ու հեշտ կծախսեք գումարը: Բիզնեսում, ֆինանսական գործերում ձեր հետաքրքրությունները կբախվեն ազդեցիկ մարդկանց հետաքրքրություններին: Խուսափեք ռիսկային որոշումներից ու գործողություններից:

21-24-ին համատեղ ուղևորությունները կարող են նպաստել հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք:

Աղեղնավոր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-20-ին ինքնավստահ կլինեք ձեր գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս, ինչը նույնիսկ ազդեցիկ մարդկանց հետ վեճերի պատճառ կդառնա: Շփման մեջ դժվարությունները, ուրիշներին չհասկանալը գործընկերային հարաբերություններում կասկածամտության պատճառ կդառնան:

21-24-ին ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ կանեք: Նյութական օգնություն հարազատներից ու մտերիմներից:

Այծեղջյուր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-20-ին ավելորդ լավատեսությունը, ցրվածությունն ու անիրական նպատակները վատ կանդրադառնան աշխատանքի վրա: Սննդակարգին համառորեն հետևելն այս օրերին վատ կանդրադառնա առողջության վրա:

21-24-ը զսպվածության, ծանոթություններին ու հանդիպումներին չափազանց գործնական մոտեցման շրջան է: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

Ջրհոս

Վերջանում է ծրագրերի իրագործման, սեփական դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 18-20-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատվելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել ընկերների, կոլեկտիվների հետ հարաբերություններում: Անձնական ազատության ցանկությունը կազդի սիրելիների հետ հարաբերությունների վրա:

21-24-ին՝ շահի հանդեպ հոտառություն, բիզնեսի կայունացման գաղափարներ: Խնայելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-20-ին տնային հոգսերով ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի, կարևոր գործերի վրա: Անհաջող շփումներ ղեկավարության հետ:

21-24-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, ինչից հնարավոր է նյութական շահ: Խելամիտ զգուշություն ու զսպվածություն ֆինանսական գործերում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ