...

Նոյեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա նման իրերի և գործերի եղած վիճակը փոխելու ակտիվ ձգտում կունենաք: Իշխանության ծարավ ու կամքի մեծ ուժ: Սակայն վճռական ու հակասական գործողությունները կարող են դժվարությունների հանգեցնել:

23-26-ին անպիտան ու հոգնեցնող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա: Հեռանկարների բացակայություն: Կձգձգվեն արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված գործերը:

Ցուլ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա պես համագործակցության մեջ, մտերիմների հետ հարաբերություններում ակտիվ կլինեք: Մրցակցություն իշխանության համար: Ակտիվ գործընկերներ կփնտրեք:

23-26-ին ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Հեռանկարների բացակայությունը կարող է փչացնել տրամադրությունը: Համատեղ գործերում խնդիրներ կունենաք: Գործողություններում ազատության սահմանափակում:

Երկվորյակ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-22-ին անցած շաբաթվա նման կշարունակեք աշխատավայրում, ծրագրերն իրագործելիս ինքնավստահ կերպով առաջ տանել ձեր հետաքրքրությունները: Բարձր աշխատունակություն: Սակայն շտապողականությունն ու իմպուլսիվությունը կարող են սխալների հանգեցնել:

23-26-ին իրադարձությունների անհաջող ընթացքը, մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կունենաք ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ շփվելիս:

Խեցգետին

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ պայքարի շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-22-ին անցած շաբաթվա նման համառություն ու կամքի մեծ ուժ կդրսևորեք: Ինքնավստահություն, առաջ կտանեք ձեր հետաքրքրությունները: Հեղինակության աճ: Ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

23-26-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել լավատեսությունից, սեփական ուժերի հանդեպ հավատից: Դժվարություններ կունենաք գործատուների և ազդեցիկ մարդկանց հետ: Մեծ ծանրաբեռնվածությունը կարող է թուլացնել առողջությունը:

Առյուծ

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-22-ին անցած շաբաթվա պես կշարունակվի անձնական մեծ ակտիվությունը և նախաձեռնողականությունը տնային գործերում: Ընտանեկան հարաբերություններում առաջնորդի դերին կձգտեք, կփորձեք ճնշումներ բանեցնել հարազատների ու մտերիմների վրա: Ձեր իմպուլսիվ գործողությունները կարող են դուր չգալ շրջապատողներին:

23-26-ին՝ փառասիրական ծրագրերի խափանում: Լավ չեն ընթանա հասարակական ու ռոմանտիկ գործերը: Իրավիճակից կամ կոլեկտիվ հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործողություններում ազատության սահմանափակում, կաշկանդված կլինեք: Կամային գործողությունները միայն կբարդացնեն իրավիճակը:

Կույս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա նման կշարունակեք ակտիվորեն առաջ մղել ձեր գաղափարներն ու հայացքները: Կձգտեք փայլել ինտելեկտով: Քաոտիկ բնույթի ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

23-26-ին՝ դժվարություններ ու սառնություն հարաբերություններում, այդ թվում՝ ընտանեկան: Կխուսափեք համագործակցությունից: Ինքնավստահ չեք լինի: Մրցակիցները կոշտ դիրք կգրավեն:

Կշեռք

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-22-ին անցած շաբաթվա պես կշարունակվի ակտիվությունը պրակտիկ գործերում: Մրցակցություն բիզնեսում: Իմպուլսիվ ծախսեր:

23-26-ին բարդ աշխատանքը կարող է մեծ ուժեր խլել: Խնդիրներ կունենաք աշխատավայրում կամ նոր աշխատանքի անցնելիս: Կարող է նկատելի դառնալ գիտելիքների պակասը: Ձգձգումներ ու խնդիրներ հանդիպումների, բանակցությունների ժամանակ: Դանդաղ կռահողականություն:

Կարիճ

Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 20-22-ին անցած շաբաթվա պես ակտիվ կլինեք: Կամքի մեծ ուժ: Մեծ ուժեր կներդնեք: Կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

23-26-ին դժվարություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսում: Ձեր ծրագրերն իրագործելու համար գումարի պակաս կունենաք: Բիզնեսում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Կոնֆլիկտ կարևոր մարդկանց հետ:

Աղեղնավոր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնողականության աճ կբերի: 20-22-ին անցած շաբաթվա նման դժվարություններ կունենաք ձեր պոտենցիալն իրացնելիս: Պիտի գաղտնի ու զգույշ գործեք: Կողմնակի իրադարձությունները կարող են շեղել անձնական գործերից:

23-26-ին հուզական բարդ վիճակում կլինեք: Ընտանեկան հոգսեր: Հարազատների հետ հարաբերություններում կոնֆլիկտային կլինեք: Հնարավոր է ուժերի անկում, հոգնածություն, ինքնավստահ չեք լինի:

Այծեղջյուր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա պես կշարունակեք ուժերը ներդնելու համար նոր ուղղություններ փնտրել: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվում ձեզ վրա առաջնորդի դերը ստանձնելու ձգտում կունենաք:

23-26-ին ձգձգումներ կլինեն հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայություն: Կոնֆլիկտայնություն հարազատների հետ հարաբերություններում: Արագ կհոգնեք:

Ջրհոս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա նման փառասեր ու ինքնավստահ կլինեք: Կձգտեք հասնել ձեր նպատակին, աշխատավայրում ամրապնդել ձեր դիրքերը: Ղեկավարությանը ձեր օգտին տրամադրելու հնարավորություն, կստիպեք լսել ձեր կարծիքը: 

23-26-ին խնդիրներ կունենաք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ծախսեր կանեք ընկերների հետ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Կազմակերպությունների հետ գործերի վատ ընթացք: Գումարի ու ծախսերի պատճառով կոնֆլիկտներ կլինեն:

Ձկներ

Վերջանում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 20-22-ին անցած շաբաթվա պես կշարունակվի գաղափարների ակտիվ փնտրտուքը, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ազդեցիկ մարդկանց շրջանում աջակցություն կփնտրեք ձեր հնարավորություններն ընդլայնելու համար: Հաջող գործեր արտասահմանցիների հետ կամ արտերկրում:

23-26-ին՝ փառասիրական ծրագրերի խափանում: Ծանր մասնագիտական պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին ու մեծ ուժեր խլել: Անհասկացողություն ու սառնություն ղեկավարության կողմից: Կաշկանդված կլինեք, ինքնավստահ չեք լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ