...

Նոյեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-23-ին մեծ հետաքրքրասիրություն կդրսևորեք կրթության, տեղեկատվության, արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Լավատեսական տրամադրություն: Ազդեցիկ անձանց հետ պիտանի հանդիպումներ կունենաք:

24-27-ին ակտիվ գործողություններ կկատարեք ու աշխատանք կանեք ապագայի համար: Պիտանի կապեր կհաստատեք, հնարավոր է՝ հարազատների շրջանում, տեղեկատվություն կփնտրեք, կարճատև ուղևորություններ կկատարեք: Լավ արդյունքների հասնելուն կօգնեն ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Ցուլ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ին համատեղ ֆինանսների, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի շփումներ կունենաք: Գործնական նպատակով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի մեջ կամ կապերում:

24-27-ին մեծ ամբիցիաների և մասնագիտական փառասիրության շնորհիվ նյութական վիճակի բարելավում ու շահավետ առաջարկներ են սպասվում: Հաջող գնումներ անելու և խնայելու հնարավորություն կլինի: Գործնական ու նախաձեռնող լինելն իր պտուղները կտա բիզնեսում:

Երկվորյակ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-23-ին ակտիվորեն կշփվեք ամուսինների և գործընկերների հետ: Հաջողությամբ կմասնակցեք հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցությունները:

24-27-ին սեփական գործողությունները հստակ ու գրագետ ծրագրելու, ձեզ համար նոր հեռանկարներ ստեղծելու հնարավորություն կունենաք, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ու խոստումներ կստանաք ազդեցիկ անձանցից:

Խեցգետին

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք գործերով: 21-23-ին մեծ հետաքրքրություն կդրսևորեք ձեր առողջության, սննդակարգի և աշխատանքի հանդեպ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ կրթություն ստանալու ձգտում կունենաք: Կհետաքրքրվեք առևտրով:

24-27-ին մեծ գործնական ակտիվություն կդրսևորեք: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Առյուծ

Այս շաբաթ կսկսեն նվազել ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների և զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում: Անձնական գրավչության աճ:

24-27-ին ակտիվ համագործակցությունը, հատկապես՝ ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ, լավ հեռանկարներ կբացի գործերում և անձնական զարգացման մեջ, շահավետ պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:

Կույս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-23-ին մեծ հետաքրքրություն կդրսևորեք ընտանիքի և հարազատների հանդեպ: Ընտանեկան կամ տնային խնդիրների լուծման հրաշալի գաղափարներ կունենաք: Հարմարավետություն ստեղծելու կամ գեղեցիկ իրեր գնելու ձգտում կունենաք:

24-27-ին հստակ, կազմակերպված աշխատանքը լավ արդյունքներ կտա: Մասնագիտական գործերում առաջխաղացում է սպասվում, շահավետ աշխատանք կգտնեք: Ղեկավարությունը կաջակցի ձեզ:

Կշեռք

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական շփումներ են սպասվում: Տակտն ու դիվանագիտությունը կօգնեն գործերն առաջ մղելիս ու հարաբերություններ հաստատելիս: Կարևոր որոշումներ կընդունեք: Կարճատև ուղևորություններ են սպասվում:

24-27-ին՝ օգտակար ակտիվություն: Սեփական հնարավորություններն ընդլայնելու համար կոնկրետ քայլեր կանեք: Կամրապնդեք սիրելիների հետ հարաբերությունները, համատեղ ուղևորություններ կկատարեք կամ կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ անձանց կողմից հավանության կարժանանաք, աջակցություն կստանաք նրանցից:

Կարիճ

Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 21-23-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Նյութական շահ ստանալու համար կձգտեք կրթության կամ կարևոր տեղեկատվություն կստանաք: Ծախսեր կանեք զվարճանքների կամ նորաձև իրեր գնելու վրա: Կներգրավվեք գործընկերության մեջ:

24-27-ին ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում և ընտրություն կատարելիս ճիշտ լուծումներ գտնել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, տանը կամ հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Աշխատանք կանեք կամ գործողություններ կկատարեք, որոնք օգուտ կտան ընտանիքին, կամրապնդեն բյուջեն:

Աղեղնավոր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 21-23-ին՝ բարյացակամ տրամադրվածություն: Հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական կյանքում: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն:

24-27-ին շահավետ ու հուսալի կապեր, գործընկերներ կփնտրեք, այդ թվում՝ ազդեցիկ անձանց շրջանում: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ տեղի կունենան աշխատավայրում: Համագործակցության հարցերով կամ հարազատների խնդիրների հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

Այծեղջյուր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին չափից դուրս երազկոտ ու ռոմանտիկ կլինեք: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին ու շեղել գործերից:

24-27-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն կամ նյութական բարիքներին: Հին, ավարտած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Գործերում կարգապահությունն ու ճշգրտությունը օգուտ կտան:

Ջրհոս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 21-23-ին պիտանի շփումներ կհաստատեք ընկերների ու կազմակերպությունների հետ: Աշխույժ վեճեր կլինեն: Ընկերների կամ կազմակերպությունների գործերի հետ կապված ուղևորություններ կկատարեք: Հասարակական գործերին մասնակցելիս կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել:

24-27-ին անձնական ակտիվության աճը ձեր անձնական զարգացման մեջ կոնկրետ արդյունքներ կբերի, կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր անձանց օգնությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Ձկներ

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 21-23-ին մասնագիտական գործերով շփումներ շատ կլինեն: Կարևոր անձանց հետ կհանդիպեք: Ֆինանսական գործերի հաջող ընթացք: 

24-27-ին գաղտնի գործելու կամ էլ էներգիան զուր չծախսելու ցանկություն կունենաք: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքում հանգիստ իրավիճակից: Հնարավոր է վերանորոգման համար նախապատրաստական աշխատանք կատարելու անհրաժեշտություն առաջանա կամ տանն անսպասելի գործեր առաջանան: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ